Կիևը խնդրել է փակել նեղուցները ՌԴ նավերի համար, բայց Անկարան հիշեցրել է Մոնտրեի կոնվենցիան
Կիևն Անկարային պաշտոնապես խնդրել է սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ՌԴ ռազմանավերի անցումը։ Տեղեկությունը հաստատել են Թուրքիայի ԱԳՆ–ից, հաղորդում է hurriyet–ը։
Հայտնել էինք, որ Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևն Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար, պատրաստ են համապատասխան ապացույցներ ներկայացնել, որ Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական տարածքի վրա։
«Մինչ օրս Թուրքիան անվերապահորեն կատարել է Մոնտրեի կոնվենցիան։ Պատերազմում, որտեղ Թուրքիան կողմերից մեկը չէ, կարող են միջոցներ ձեռնարկվել դրան մասնակցող երկրների նկատմամբ։ Թուրքիան կարող է սահմանափակել նեղուցներով ռազմանավերի անցումը։ Սակայն Մոնտրեի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմին մասնակցող երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաներ, և դա նրանց պետք է թույլատրվի», - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքը մեջբերում է թերթը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.