Պատժամիջոցների պատճառով Հայաստանում ևս ռուսական ինքնաթիռներ են կալանվել
Ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ է կալանվել հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հայտարարությանը, որն արվել է Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ընթացքում:
«Մինչև պատժամիջոցները մեր երկրում 1367 ինքնաթիռ ունեինք, 78-ը կալանվել են թռիչքների ժամանակ»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքնաթիռները կալանվել են նաև ՌԴ -ի բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում:
Սավելևի խոսքով՝ ՌԴ-ն փորձում է արևմտյան լիզինգային ընկերությունների հետ պայմանավորվել ինքնաթիռների գնման շուրջ, սակայն նրանք չեն գնում բանակցությունների: Այս պայմաններում ՌԴ-ն սկսել է ավիապարկը տեղափոխել ռուսական ռեեստր։
Ռուսաստանի օդանավերը կալանելու պայմաններում ավիաընկերությունները շարունակում են արտասահման թռչել 193 ինքնաթիռներով։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը փետրվարի 26-ին պատժամիջոցներ է սահմանել, որոնք արգելում են քաղաքացիական ինքնաթիռների և պահեստամասերի մատակարարումը Ռուսաստան, ինչպես նաև դրանց տեխսպասարկումը և ապահովագրությունը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.