Դավիթ Բաբայան․ Հակառուսական դիրքորոշումը հարված է հայկական պետականությանը
Տարբեր կազմակերպություններ, հոսանքներ ու ուժեր փորձում են նպաստել Արցախի հարցի լուծմանը։ Եվ եթե այս ներդրումը դրական արդյունք ունենա, ամեն ինչ լավ կլինի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵՄ-ի դերն այս խնդրի լուծման գործում։
Ժամանակը, նրա խոսքով, ամեն ինչ իր տեղը կդնի։ Սակայն, ինչպես նշեց նախարարը, խնդիրն այն է, որ որոշ հարցեր բավական դժվար է լուծել։
«Մենք բացառիկ հնարավորություն ունենք։ Մենք ոչ մեկի հետ չպետք է կոնֆլիկտի մեջ լինենք։ Նման դիրքորոշումը կարող է լինել կամ անգրագիտության, կամ այլասերվածության բացահայտ դրսևորում։ Այսինքն՝ մենք ուղղակի իրավունք չունենք հակառուսական դիրքորոշում զբաղեցնել»,- ընդգծեց Բաբայանը։
Նա նշեց, որ Արցախը և Հայաստանը պետք է հաշվի առնեն ներկայիս աշխարհաքաղաքական վիճակը։
«Հակառուսական դիրքորոշումը հարված է հայոց պետականությանը։ Բայց եթե մենք Ռուսաստանի համար եղբայրական երկիր ենք, եղբայրական ժողովուրդ, դա ամենևին չի նշանակում, որ մենք դարձել ենք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Իրանի թշնամիները։ Ի վերջո, մենք գրեթե ամենուր ունենք հայկական սփյուռք։ Մենք բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու հնարավորություն ունենք։ Դա վերաբերում է նաև Եվրոպային»,- ասաց Բաբայանը։
Նա նշեց, որ այսօր կարելի է հանդիպել նրանց, ովքեր կրկնում են ու պնդում հակառակը։ Բաբայանն այս մարդկանց համարեց աննորմալ։
«Կան խելագարներ, որոնք կարծում են, թե մենք պետք է թշնամաբար վերաբերվենք Ռուսաստանին։ Կամ իսկապես ոչինչ չեն հասկանում կամ բացահայտ հակապետական ու ապազգային քաղաքականություն են քարոզում։ Աշխարհում միայն երկու ազգ կա՝ հայերը և հրեաները, որոնք կարող են իրենց թույլ տալ լավ և բարեկամական հարաբերություններ պահպանել բոլորի հետ։ Ուրեմն ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին դեմ գնանք»,- տարակուսանք հայտնեց Բաբայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.