Последние новости

Արամ Նավասարդյան․ Փաշինյանի վարկանիշը 2018թ․ ի վեր մի քանի անգամ ընկել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը լիովին դրական է գնահատում հարցվածների 13,8 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 25 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 13,6 տոկոսը և լիովին բացասական՝ 34,1 տոկոսը։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։

Նա պարզաբանեց, որ Փաշինյանի վարկանիշը 2018թ ի վեր մի քանի անգամ ընկել է։

«Առաջիկա կիրակի, եթե խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հարցվածների 20,4 տոկոսը, «Հայաստան» խմբակցության օգտին՝ 8,3 տոկոսը, «Պատիվ ունեմ» խմբակցության օգտին՝ 3,7 տոկոսը։

Հարցվածների 28,8 տոկոսը չէր մասնակցի ընտրություններին, 10 տոկոսը չէր քվեարկի քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին։ Իսկ հարցվածների 12,9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշեց Նավասարդյանը։

Հարցումն անցկացվել է 2022թ ապրիլին 1002 հարցվածների շրջանում, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ