ԱԶԱՏ ՓՈԽԱՐԿԵԼԻ ԱՆՆԱԽԱԴԵՊՈՒԹՅՈՒՆ
2021 թվականին Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 586,9 մլրդ դրամ: Այդ մասին չորեքշաբթի օրը խորհրդարանի նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
«Պետական բյուջեի հարկային եկամուտների նախապես հաստատված ցուցանիշները գերազանցվել են 147 միլիարդ դրամով և կազմել 1 տրիլիոն 586,9 միլիարդ դրամ: Դրանք համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն են»,- ասել է նա։ Խաչատրյանը հայտարարել է, թե սա պետբյուջե վճարված հարկերի ամենաբարձր մակարդակն է պատմության մեջ։ 2020 թվականի տվյալների համեմատ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշն աճել է 0,3%-ով։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. սա 2021 թվականի բնավ միակ պատմական մաքսիմումը, ռեկորդն ու աննախադեպությունը չէ, որ ներկայացվել է խորհրդարանում կառավարության կողմից: Այսպես, պարզվում է, որ նախորդ տարի Հայաստանի կառավարությունը Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ավելի քան 20 ծրագիր։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա»: Եվս մեկ ռեկորդ Փաշինյանը գրանցեց աշխատատեղերի թվաքանակի ոլորտում։ Նրա խոսքերով՝ 2021-ին այդ ցուցանիշը հասել է 659 471 մակարդակի, ինչը նույնպես աննախադեպ է։ Վարչապետը անցած տարվա եզակի ձեռքբերում համարեց նաև մակրոտնտեսական կայունության ապահովումը երկրում։ Բացի այդ, ևս մեկ աննախադեպություն անվանեց 750 մլն դոլար ծավալով եվրոպարտատոմսերի տեղաբաշխման իրականացումը։
Մի խոսքով, լսելով կառավարությանն ու դրա ղեկավարին՝ կարելի է հանգել այն եզրակացության, թե պատերազմից ու համավարակից հետո Հայաստանը հայտնվել է մակրոտնտեսական, սոցիալ-տնտեսական դրախտում։ Ըստ էության, եթե հետպատերազմյան տարին շատ ավելի լավն էր, քան նախապատերազմյան տարիները, ապա այստեղ առհասարակ կարելի է ակնարկներ դիտարկել առ այն, թե պատերազմը, դրա հետևանքները օգուտ են բերել երկրին։ Ակներև է ճգնաժամային կորուստների մի ինչ-որ դյուրին, ավելի ճիշտ՝ ազատ փոխարկումը ձեռքբերումների և չլսված-չտեսնված հաջողությունների:
Ասենք, տվյալ համատեքստում, անշուշտ, պետք է ուշադրություն դարձնել անցած տարի սահմանված ևս մի քանի իրական ռեկորդների։ Դրանց մասին կառավարությունը նախընտրում է չխոսել, մինչդեռ հենց դրանք են ընկած կեղծ հաջողությունների հիմքում, որոնցով սաստիկ հպարտանում է գործադիր իշխանությունը։
Աննախադեպություն առաջին. 2021 թվականին Հայաստանի պետական պարտքն աճել է 1 մլրդ 257 մլն դոլարով։ Այ սա իրոք աննախադեպ ցուցանիշ է։
Աննախադեպություն երկրորդ. նախորդ տարվա ընթացքում սպառողական գները Հայաստանում աճել են ավելի քան 7%-ով, իսկ պարենային ապրանքները՝ թանկացել 12,2%-ով։
Ըստ էության, գների այդպիսի արտառոց աճի և երկրի պարտքային պարտավորությունների ծավալի վիթխարի ավելացման պարագայում պարզապես ինքնաբերաբար պետք է սահմանվեին այն բոլոր ռեկորդները, որոնցով այսօր օդ է ցնցում կառավարությունը։ Վերցնենք հենց նույն հարկերը։ Չէ՞ որ գների աճն ինքնըստինքյան ավելացնում է տնտեսվարող սուբյեկտների հարկային վճարումների չափը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ գանձարանին եկամուտներ բերող հիմնական հարկատեսակներից մեկը ԱԱՀ-ն է։
Ինչ վերաբերում է մակրոտնտեսական իրավիճակին, ապա օտարերկրյա պետություններից և կազմակերպություններից վերցրած ավելի քան 583 մլն դոլարի լրացուցիչ վարկային միջոցների պարագայում մեծագույն ցանկության դեպքում անգամ կառավարությանը չէր հաջողվի չապահովել մակրոտնտեսական կայունությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.
-
2025-07-10 09:33
Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.
-
2025-07-07 10:03
В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.