ՆՇԱՁՈՂԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԻՋԵՑՈՒՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը իրականություն դառնա, Հայաստանը տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր կունենա. այս մասին հայտնում է «Ազատությունը»՝ հղում կատարելով կառավարության ղեկավարի աշխատակազմին, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա՞, տրվել է կարճ պատասխան. «Այո»։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. արդեն իսկ «տարածքային ամբողջականության խնդիր» ձևակերպումը տվյալ համատեքստում պարզապես արտառոց է թվում։ Ակներև է Հայաստանի ինքնիշխան տարածքը թուրք-ադրբեջանական հաղորդակցական նախագծի կարիքներին ծառայեցնելու բացահայտ ցանկությունը։ Այնպես որ դա ամենևին էլ խնդիր չէ, դա ակնհայտ տարածքային նկրտում է։ Եվ կառավարության ղեկավարի աշխատակազմը պետք է բարձրաձայն հայտարարեր այդ մասին, այլ ոչ թե սահմանափակվեր պետության շահերի տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունեցող հարցին միավանկ պատասխան տալով։ Թեև, դատելով ամենից, Հայաստանի ներկայիս վարչապետի ներկայիս աշխատակազմն ընդհանրապես չի հանդգնում ասել այն ամենը, ինչը կարող է այնքան էլ դուր չգալ Բաքվին և Անկարային։
Իրականում արդեն ակնհայտ է, որ Երևանի նշաձողն իջնում է ոչ միայն Արցախի կարգավիճակի հարցում։ Այն Արցախի, որը դեռևս մի քանի տարի առաջ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում հռչակեց Հայաստան։ Փաստորեն, դա (նշաձողը) իջել է նաև բուն Հայաստանի հարցում։ Ընդամենը 10 ամիս առաջ Փաշինյանը վստահորեն պնդում էր, թե Հայաստանը չի քննարկել և չի քննարկելու որևէ միջանցքի վերաբերող հարցեր, բայց հիմա խոսքն այն մասին է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է երկրի տարածքային ամբողջականության խնդիրներ ստեղծել։ «Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք»,-համոզում էր Փաշինյանը հայ հասարակայնությանը անցած տարվա հունիսին՝ աբսուրդ անվանելով Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները Հայաստանի կողմից իր տարածքով միջանցք տրամադրելու մասին:
Ահա ինչ էր նաև ասում այդ առնչությամբ Փաշինյանն այն ժամանակ. «Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ՝ ինչպես նկարագրված է Մոսկվայի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար։ Այդ հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ՝ մասնավորապես գերեվարված հայ զինծառայողներին վերադարձնելու մասով»։ Ահա այս նշաձողի վրա էր Երևանի դիրքորոշումը 10 ամիս առաջ։ Իսկ հիմա... «Զանգեզուրի միջանցքը կարող է ստեղծել տարածքային ամբողջականության խնդիրներ»։
Արցախի իշխանություններն առավել քան միանշանակ հայտարարեցին, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը բացարձակապես ընդունելի չէ։ Ըստ էության, Փաշինյանին՝ իր թիմով ու իր նշաձողով հանդերձ, Ստեփանակերտը մերժեց։ Իսկ ի՞նչ անի Սյունիքը։ Ի՞նչ անի ընդհանրապես Հայաստանը, որի շահերի և կարգավիճակի նշաձողը Փաշինյանը մեթոդաբար իջեցնում է։ Ոչ այնքան վաղուց նա (Փաշինյանը) առաջարկեց դեղատոմսը. զինվել ամուր նյարդերով։ Սակայն կա այնուամենայնիվ ավելի լավ դեղատոմս, և այս օրերին այն ձևակերպվում է Ազատության հրապարակում։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող իրական խնդիրներին, ապա դրանցից գլխավորը գործող իշխանությունն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 10:42
В I полугодии 2025 года объём поступивших в госбюджет Армении налоговых доходов и пошлин превысил программные показатели на 6.5 млрд драмов, написал в соцсетях премьер-министр Никол Пашинян, передает АРКА. "В госбюджет перечислено 1 трлн 356 млрд драмов в виде налоговых доходов и госпошлин, что на 14,2% или 168.4 млрд драмов превышает показатели за первые 6 месяцев прошлого года", - отметил он. Он выразил благодарность работающим гражданам, которые создают результат, выполняют предусмотренные законом свои налоговые обязательства и тем госслужащим, которые своей работой способствуют росту налоговых доходов.
-
2025-06-28 09:33
Премьер-министр Армении Никол Пашинян провел в понедельник рабочий завтрак с членами Американской торговой палаты (AmCham) в РА, представляющими компании из различных сфер экономики, передает АРКА. Были обсуждены вопросы экономической политики, в том числе, стимулирование инвестиций, улучшение бизнес-среды, налоговое регулирование и реализуемые реформы, сообщает пресс-служба правительства республики.
-
2025-06-26 09:19
С 1 по 20 июня уже 366 грузовиков, груженных абрикосами, пересекли таможенную границу РФ, сообщил министр экономики Армении Геворг Папоян на своей странице в Facebook. Он отметил, что небольшое число машин было возвращено из‑за проблем с документацией. «В ближайшее время регулярно буду публиковать информацию по этому вопросу», — добавил он, передает Panarmenian.net.
-
2025-06-24 10:24
Изменение радиационного фона на армяно-иранской границе не наблюдаются. Об этом Sputnik Армения сообщили в Центре гидрометеорологии и мониторинга. В ГНКО заверили, что специалисты Центра осуществляют круглосуточный мониторинг на госгранице, а также измеряют дозы фонового гамма-излучения. Таким образом, уровень радиации находится в пределах 14-20 мкР/час, что считается нормальным и безопасным для человека.