Վանեցյան․ Առաջիկայում մեկնարկելու է պայքարի հաջորդ փուլը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գնահատմամբ՝ իրենց պայքարը թափ է ստանում. մարդկանց հոսքը շատանում է։
«Մարդիկ իրենց դժգոհությունն արդեն բացահայտ արտահայտում են, սկզբում կար որոշակի վախի մթնոլորտ, մարդիկ վախենում էին թիրախավորվել թե սոցիալական ցանցերում, թե աշխատավայրերում, բայց հասկացան, որ նման բան չի կարող լինել, որովետև ժողովուրդն իր որոշումը կայացրել է, մնում է կարողանանք այն ճիշտ ձևով փաթեթավորենք ու հասցնենք ավարտին», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Քաղաքացիները Արթուր Վանեցյանի հետ խոսում են ավելի շատ սոցիալական խնդիրներից։
«Խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ խոստանալով, որ ժողովուրդը պետք է ապրի լավ, նա չէր խոստացել, որ պետք է գա իշխանության ու հանձնի Արցախը, խարխլի ՀՀ անվտանգային համակարգը։ Հարցերը բազմաշերտ են, բայց շատ լավ գիտակցում են, որ առանց երկարաժամկետ անվտանգային երաշխիքների՝ որևէ բան չի կարող երկրում նորմալ լիներ», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը։
Նա ասաց, թե առաջիկայում մեկնարկելու է իրենց պայքարի հաջորդ փուլը, հենց այդ փուլում էլ խոսելու են այն մասին, թե ինչ ծրագրեր ունեն ու կասեն, թե ինչ են անելու իշխանափոխությունից հետո։
Վանեցյանը վստահ է ՝ ոստիկանության ծառայողների մի մասն ուղղակի ստիպված է կատարում «իշխանությունների ապօրինի հրամանները»։
ԱԱԾ նախկին տնօրենը դիմեց իր նախկին գործընկեներին՝ բոլոր ուսադիր կրողներին՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին։
«Կոչ եմ անում գործել միասնական, գործել հանուն մեր ժողովրդի ու հանուն մեր երկրի», - նշեց Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: