Ոստիկանները «շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի եղբոր կյանքերն են
2018 թվականի այսպես կոչված «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածներից շատերը այսօր ոգևորությամբ են ընդունում ոստիկանների անհամաչափ գործողությունները և ուժի կիրառումը խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ:
Նրանցից շատերը թերևս մոռացել են, որ ոչ վաղ անցյալում նույնկեպ փողոց էին փակում, գիշերում հրապարակներում:
Նրանցից մեկն էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայտնի մականունավոր պատգամավոր՝ շիշ բռնող Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանն է, որը բոլորովին վերջերս ազատվել է Նիկոլ Փաշինյանի օգնականի պաաշտոնից:
Վերջինս ոստիկանության հաղորդագրության տակ, որով տեղեկացվում է, որ ներկայումս Երևանում բոլոր փողոցները երթևեկելի են, հետևյալ բովանդակությամբ գրառում է կատարել"
«Ապրեք, կյանքեր, լավ գործ արեցիք»:
Փողոցով եկածը և դրանից զատ այլ ոչ մի հատկանշական արարքով, քան մականունավոր եղբայր ու կոռուպցիոն սկանդալներով հայտնի հայր ունենալը բողոքում է փողոց փակողների դեմ ու նրանց դեմ մի ամբողջ ոստիկանական համակարգի աշխատանքը «սրտիկում»:
Հիշեցնենք, Հայկ և Նաիրի Սարգսյանների հայրը Զարեհ Սարգսյանն է, որը 90-ականներին եղել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ, 1997 թվականից՝ կենսաթոշակային հիմնադրամ ղեկավար, 2000 թվականից՝ ՀՀ պետական գնումների գործակալության տնօրեն։ Վերջինը աշխատանքից հեռացվելուց հետո մեղադրվել է չարաշահումների, պետական միջոցների յուրացման մեջ։ Մամուլը մինչ օրս նրան անվանում է «թոշակառուների փողերով հարստացած». Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու փաստեր էին ներկայացվել, որոնց համաձայն կենասթոշակների հսկայածավալ յուրացումներ էին տեղի ունեցել, սակայն նա այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:52
Представители армянской общины Грузии выступили с резким заявлением в защиту Армянской Апостольской Церкви, обвинив власти Армении в целенаправленной кампании по подрыву национальной идентичности.
-
2025-06-09 16:50
Группа ортодоксальных евреев попыталась без разрешения войти на территорию армянского монастыря в Иерусалиме. Об этом сообщил Гегам Балян, представитель Движения спасения Армянского квартала Старого города.
-
2025-06-09 16:48
Политическая инициатива "Айакве" при необходимости готова физически защищать Первопрестольный Эчмиадзин. Об этом говорится в заявлении инициативы, опубликованном на фоне нападок властей на ААЦ,
-
2025-06-09 16:46
Думаю, что интенсивность вызова Самвела Шахраманяна на допросы определяется исключительно объемом дела. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами сегодня, 9 июня, после очередного допроса бывшего президента Арцаха Самвела Шахраманяна.