Ոստիկանությունը բացեց ընդդիմության ճանապարհը
ԱԺ շենքի դիմաց կենդանի պատ կազմած ոստիկանները ընդդիմության առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում բացեցին ընդդիմության ճանապարհը դեպի Դեմիրճյան փողոց։
Ցուցարարները երթով շարժվեցին այդ ուղղությամբ։
Մինչ այդ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը բանակցում էր ոստիկանների հետ, որպեսզի փողոցը բացեն, սակայն ոստիկանները հրաժարվում էին դա անել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանությունը մեծ թվով ոստիկանական ուժեր էր կուտակել ԱԺ-ի գլխավոր ու ծառայողական բոլոր մուտքերի մոտ` Բաղրամյան պողոտայի ու Դեմիրճյան փողոցների կողմից։
Վահաններով ու մահակներով զինված ոստիկանները մի քանի շարքով պատ էին կազմել Ազգային ժողովի մուտքերի մոտ։
Ոստիկանությունն ապահովում էր ՀՀ կառավարության անդամների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, որոնք ԱԺ էին եկել պատգամավորների հետ հարցուպատասխանին մասնակցելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.