ԵԺԿ․ Մտահոգված ենք ՀՀ–ում ցուցարարների ձերբակալություններով
Եվրոպական խորհրդարանում իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։
«Մենք մտահոգված ենք Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող մեծ թվով ձերբակալություններով և ուժային գործողություններով, և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը»,– ասվում է Twitter–ի էջում կուսակցության գրառման մեջ։
ԵԺԿ–ն նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունն ու զերծ մնալ իրավապահների լիազորությունների չարաշահումից։
«Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի, ներառյալ ` Լեռնային Ղարաբաղի համար»,– նշվում է հայտարարության մեջ։
ԵԺԿ–ն ողջունում է ԵՄ միջնորդությամբ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը և կոչ անում բոլոր կողմերին իրենց ներդրումն ունենալ դրանում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.