Последние новости

Կոչուբաև․ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց:

«Հենց նոր տեղեկացա, որ քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց»,-այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։ բերման ենթարկվածների թվում էր նաև Նարեկ Մանթաշյանը:

Արդեն ժամը 11.30-ին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է դադարեցնել անհնազանդության ակցիաները, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ