Ծնողները պահանջում են ազատ արձակել զոհված Մխիթար Գալեյանի հորը․ Մենք բոլորս էլ Գարիկ ենք
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության դռները բացվեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների համար։
Նշենք, որ ավելի վաղ քննիչը չցանկացավ ծնողներին ընդունել և հայտարարեց, որ քննչական գործողություններ այս պահին նախատեսված չեն։ Ծնողերը դժգոհ էին քննիչի վերաբերմունքից և կարճ ժամանակով փակեցին վարչությանը հարակից Բաբայան փողոցը։
Ներս մտած ծնողները պահանջում են անհապաղ ազատ արձակել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։
«Մենք բոլորս էլ Գարիկ ենք։ Մենք բազմաթիվ պահանջներ ունենք, բայց առաջին պահանջը Գարիկ Գալեյանին ազատ արձակելն է։ Եթե բոլորիս պետք է բռնեք, բռնեք։ Զեզ մի ժամ ժամանակ, բաց չթողեցին, մենք ենք գնալու ոստիկանների հետևից »,–ասացին ծնողները։
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է՝ մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ ՔԿ հաղորդմամբ՝ նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
Ըստ ՔԿ-ի՝ նրանք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.