«Դիմադրություն» շարժումը փողոցներ չի փակի, կլինեն այլ ակցիաներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ընդդիմության պայքարը շարունակվելու է ամբողջ թափով, շարժումը երբեք չի մարելու, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ վաղը փողոցներ չեն փակելու։ Փոխարենը նա բոլորին հրավիրեց ժամը 09.30-ին գալ Ֆրանսիայի հրապարակ՝ նշելով, որ անհնազանդության այլ ակցիաներ կլինեն։
Իշխան Սաղաթելյանը նաև ասաց, որ վաղվա անելիքների բոլոր մանրամասնները չի կարող հիմա հայտնել, բայց նշեց, որ Հայաստանում կան միջազգային պատվիրակություններ, որոնք իրենց ձայնը պետք է լսեն։ «Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19.00, իսկ 19.00 կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,– ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին, որի շրջանակում պետք է տեղի ունենա եռակողմն հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նա նշեց, որ «Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված այդ վեց առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն, հետևաբար Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առ ոչինչ։
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ այս օրերին տարբեր ֆորմատներով ներկայացրել են իրենց սկզբունքները, պատկերացումները Արցախի հարցի լուծման, երկրի տնտեսության, բանակի վերաբերյալ, սակայն դրան իշխանությունները չեն արձագանքել։
«Այս ամեն ինչին օրվա իշխանությունը, այդ քաղաքական խմբակը, որևէ կերպ, որևէ բովանդակային պատասխան կամ քննադատություն չունի, շարունակում է հասարակությանը կերակրել նրանով, ինչով չորս տարի խաբեց ու երկիրը հասցրեց էս օրին, շարունակում է խոսել թալանից, ապօրինի գույքի բռնագանձումից ու մարդկանց անընդհատ կերակրում այդ նյութով»,– ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ոչ ոք Հայաստանին ու Արցախին այդքան վնաս չի հասցրել, որքան այս իշխանությունները, որոնք օրոք թշնամուն է մնացել 187 գյուղ, 6 քաղաք, տնից, ապրուստից զրկվել է 38 500 քաղաքացի, թշնամուն է հանձնվել 591 խաչքար, 39 բերդ-ամրոց, 4000 պատմամշակութային հուշարձան, 12 թանգարան։ «Հիմա Նիկոլ դու ինչ թալանից ես խոսում, այս երկրի թիվ մեկ թալանչին, ավերիչը, քանդողը դու ես»,– նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 14:06
В Интернете распространено видео, на котором префект Нор Норка и его подчиненные совершают хулиганские действия в отношении общественного деятеля Артура Чахояна. Ирония с юридической точки зрения заключается в том, что прибывшие на место сотрудники правоохранительных органов задержали не участников хулиганской группировки, а потерпевшего. «Инициатива пяти правозащитников» выступила с заявлением по этому поводу.
-
2025-04-30 14:03
Руководство в Москве видит, что власти в Вашингтоне рассчитывают на "быстрый успех" в мирном процессе на Украине, но нужно урегулирование всех деталей, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-30 14:00
В Армении назвали новую дату завершения строительства участка Сисиан-Каджаран программы "Север-Юг".
-
2025-04-30 13:55
Представители малого и среднего бизнеса проводят 30 апреля акцию протеста у Национального Собрания. Недовольство связано с кратным повышением налогового бремени.