Последние новости

Պուտինը ԵԱՏՄ-ին կոչ է արել արագացնել SWIFT համակարգից անցման շուրջ երկխոսությունը

ԵԱՏՄ-ի համար կարևոր է արագացնել SWIFT համակարգից սեփական լուծումներին անցնելու շուրջ երկխոսությունը, հինգշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կարևոր ենք համարում արագացնել երկխոսությունը մեր սեփական միջազգային ֆինանսա-հաշվարկային մեխանիզմների թեմայի շուրջ, ներառյալ SWIFT համակարգից բարեկամ երկրների բանկերի միջև ուղիղ թղթակցային շփումներին անցումը, այդ թվում՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների համակարգի միջոցով»,- ասել է Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ