Մանուկյան․ Պետք է ձևավորվի իշխանություն, որը կարող է լուծել ՀՀ առջև դրված այս խնդիրները
Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որը կարող է լուծել ՀՀ առջև դրված այս խնդիրները և ստեղծել իրական խաղաղության հիմքեր։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Հայաստանի և Արցախի շուրջ այժմ տեղի են ունենում գործընթացներ, բանակցություններ՝ սահմանազատման ու սահմանագծման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, որոնք լուրջ վտանգի տակ են դնում մեր պետության գոյությունը։ Հայաստանի ներկա իշխանությունները ո՛չ ունակ են բանակցություններ վարելու, ո՛չ էլ շահագրգռված են պահպանելու մեր ազգային շահերն ու արժեքները»,- ասված է Մանուկյանի հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ներկայիս իշխանությունն իր առջև ուրիշ խնդիրներ է դրել, և այդ խնդիրներից մեկն էլ ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելն է։
Մանուկյանի խոսքով` վախեցած 44-օրյա պատերազմի հետևանքներից, որոնք եղել են հենց իրենց մեղքով, իշխանություններն այժմ պնդում են, որ ցանկացած զիջումներով խաղաղության պայմանագրի կնքումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն կհաստատի։
«Դա կեղծ պատրանք է։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական տեկտոնիկ տարածաշրջանում՝ առջևում սպասվող ցնցումներով, որտեղ սահմանները վերջնական չեն, և ոչ մի փաստաթուղթ չի կարող երաշխավորել խաղաղություն։ Եվ այս իշխանությունը չհիմնավորված ու վտանգավոր շտապողակության պատճառով պատրաստ է զոհաբերել մեր ազգային շահերն ու արժեքները՝ ստեղծելով անվերադարձ կորուստներ և առաջ բերելով նոր մարտահրավերներ»,-նշում է Մանուկյանը։
Նրա խոսքով` հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախապայմանը եղել է Արցախի անկախության ճանաչումը, որի համար Հայաստանը տասնամյակներով պայքարել է միջազգային հարթակներում։ Իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև նույնպես միշտ փորձ է արվել հարաբերություններ հաստատել, և միջազգային հանրությունն ընկալել է, որ ունենք բնական նախապայմաններ՝ Ցեղասպանության ճանաչման ու Արցախի անկախության հարցի հետ կապված։ Բայց այսօր, ըստ Մանուկյանի, ամբողջ աշխարհը զարմանքով տեսնում է, թե ինչպես է Հայաստանն ամբողջությամբ զիջում իր բնական իրավունքները՝ չստանալով ոչինչ։
Մանուկյանը վստահ է, որ ցանկացած բանակցություն, որը կավարտվի որոշակիությամբ, որևէ փաստաթղթի ստորագրումով, ի վնաս մեզ է լինելու, և հիմա ամենաճիշտը կա՛մ չբանակցելն է, կա՛մ բանակցություններում իրական ազգային նախապայմաններ դնելը՝ հաշվի չառնելով՝ դիմացինը կընդունի՞ դրանք, թե ոչ։
Մանուկյանը հավելել է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն բարոյական իրավունք չունի մնալու իշխանության ղեկին կապիտուլյացիայից հետո, այլև նաև ունակ չէ լուծելու այս հարցերը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.