Последние новости

ՇԱՀՈՒՅԹԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻՑ, ՎՆԱՍԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայաստանում տեղական ծխախոտի արտադրության ծավալները 2021 թվականին կրճատվել են։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը՝ երկրի խորհրդարանում 2021 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։

Այսպես է ՊԵԿ ղեկավարը մեկնաբանել ակցիզային հարկի հավաքելիության ցածր ցուցանիշը. «Հարկային եկամուտների աճ գրանցվել է բոլոր հարկատեսակների մասով, բացառությամբ ակցիզների։ Դրա պատճառը մեր որոշ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ծավալների կրճատումն էր»։ Նրա խոսքերով, չնայած դրան, ինչպես նաև այն փաստին, որ անցած տարի դեռևս շարունակել են ազդել կորոնավիրուսի համավարակի և 44-օրյա պատերազմի բացասական հետևանքները, հաջողվել է ապահովել պետբյուջեի հարկային մուտքերը: 2021 թվականին հարկային մուտքերը փաստացի կազմել են 1 տրլն 586.9 մլրդ դրամ, ինչը 0,3%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. հարկավ կնվազի։ Հակածխախոտային այն կատաղի, անմիտ արշավի պայմաններում, որ ծավալել է այս կառավարությունը, բյուջեի կորուստներն անխուսափելի էին: ԱՀԿ-ի հովանու ներքո առողջապահության նախարարության ձեռնարկած հակածխախոտային պայքարի բոլոր սահմանափակումներն ու մեթոդները չենք թվարկի։ Միայն նշենք, որ այդ պայքարի զոհ են դարձել հայկական տնտեսության ամբողջ ճյուղեր. սկսած սպասարկման ոլորտից, վերջացրած ծխախոտի արդյունաբերությամբ։

Ընդ որում, խոսքը հենց այն ոլորտների մասին է, որոնք, մի կողմից՝ բավական հաջող ու առանցքային են երկրի տնտեսության կառուցվածքում, մյուս կողմից՝ ապահովում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Ոչ այն տեղերը, որոնք կառավարությունը պարբերաբար հանում է ստվերից ու զեկուցում «ռեկորդ» սահմանելու մասին։ Խոսքը սրճարանների ու ռեստորանների, արտադրական հոսքագծերի և ծխախոտի դաշտերի իրական աշխատատեղերի մասին է։ Ընդհանուր առմամբ՝ այն, ինչի մասին խոսում է Ռուստամ Բադասյանը, վնասի լոկ փոքր մասն է, որ հասցվել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին առողջապահության նախարարության և առհասարակ կառավարության նախաձեռնություններով։

Բայց նույնիսկ այդ փոքր մասը դրամական արտահայտությամբ բավական տպավորիչ է: Այսպես, 2021 թվականին ակցիզային հարկի գծով գանձարանը զրկվել է 10 մլրդ դրամից։ Եթե 2020- ին այդ հարկատեսակի գանձման ծավալը կազմում էր 123 միլիարդ դրամ, ապա 2021-ին՝ 113 միլիարդ։ Այդ 10 միլիարդի կորուստը ամբողջությամբ ընկած է Արսեն Թորոսյանի (առողջապահության նախկին նախարարի և հակածխախոտային արշավի գաղափարախոսի), Անահիտ Ավանեսյանի (առողջապահության գործող նախարարի և հակածխախոտային արշավի կատարողի) խղճին։ Եվ ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ողջ կառավարության, որը մասնակից է, ըստ էության, ոչ թե ծխամոլության, այլ երկրի տնտեսության դեմ ուղղված պայքարին։

Թեպետ, վերադառնանք բուն հարկերին։ Ահավասիկ ասում են, որ նախորդ տարի հավաքված հարկերը 0,3%-ով գերազանցել են 2020-ի ցուցանիշը։ Ասում ու ուրախանում են իրենց խոսքերից։ Մինչդեռ պետք է նշել, որ նման ուրախության համար պատճառներ առանձնապես չկան: Համենայն դեպս՝ երկրի միջին վիճակագրական քաղաքացու համար։ Չի ուրախացնում նաև այն, որ 2021թ. ընթացքում գների 7,2-տոկոսանոց աճի պարագայում հարկային մուտքերն աճել են ընդամենը 0,3%-ով: Դա, ուղիղն ասենք, արտառոց հարաբերակցություն է։ Մանավանդ եթե հաշվի առնենք ևս մեկ գործոն։

Բանն այն է, որ նախորդ տարի հարկային եկամուտների աճն ապահովվել է հիմնականում ավելացված արժեքի հարկի հաշվին։ Այսպես, ԱԱՀ-ի գծով հավաքվել է 84 մլրդ դրամով ավելի մեծ գումար, քան նախորդ տարի։ Իսկ ընդհանուր առմամբ (բոլոր հարկատեսակների գծով) աճը կազմել է 124 միլիարդ։ Այսպիսով, հարկերի աճի ծավալի 67%-ը բաժին է ընկնում ԱԱՀ-ին։ Մինչդեռ ԱԱՀ-ն, առավել քան որևէ այլ հարկատեսակ, կապված է ընթացիկ գների հետ։ Հետևաբար, կարելի է վստահ արձանագրել, որ նախորդ տարվա հարկային մուտքերի աճը հիմնականում սպառողական գների բարձրացման հետևանք է։ Հարկվող բազայի ընդլայնման մասին, թերևս, խոսելն անիմաստ է։

Պետգանձարան մտնող միջոցների ներհոսքի չնչին աճի համար վճարում են սպառողները։ Իսկ թորոսյանները, ավանեսյանները, որոնք ապահովել են գանձարանի կրած առնվազն 10 միլիարդի վնասը, բնականաբար, ո՛չ ապաշխարել, ո՛չ էլ առավելևս հատուցել մտադիր չեն

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • А КАК ЖЕ ПРИОРИТЕТЫ?
    2025-05-24 11:43

    Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.

  • КОНВЕРТАЦИЯ ФИАСКО
    2025-05-22 09:50

    Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.

  • СЕКРЕТ РОСТА
    2025-05-20 09:34

    Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.

  • ДЛЯ ЧЕГО НУЖНЫ ПОСРЕДНИКИ?
    2025-05-17 10:15

    Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ