Последние новости

ԴՈ՞ՒՔ ԵՔ, ՈՐ ՊԻՏԻ ԽՈՍԵՔ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանելով իրավապահ մարմինների անհամաչափ գործողությունները Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, թե ոստիկանությունը գործում է «խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իր ծառայությունը իրականացնում ամենայն պատշաճությամբ», իսկ ինքը՝ Ավանեսյանը, առհասարակ զարմանում է « մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա»։ «Խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն. Հայաստանը օրենքի երկիր է»,- ասաց առողջապահության նախարարության ղեկավարը։

ԱՅԴ Ի՞ՆՉ ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԵՔ ԽՈՍՈՒՄ, ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ, Ի՞ՆՉ «ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ» ՆԿԱՏԻ ՈՒՆԵՔ: Գուցե նրանք, որոնցից սահմռկե՞ց ողջ երկիրը անցած տարվա հունիսին, երբ հրապարակվեցին պոլիէթիլենային պարկերով Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում հատակին նետված մեր զինվորների աճյունների սարսափելի լուսանկարները, որոնց իսկությունը դուք և ձեր ղեկավարած գերատեսչությունը ստիպված եղաք ընդունել: Ի՞նչ խոսքերով կբնութագրեք այդ զարհուրելի փաստը, որի համար դուք ոչ միայն հրապարակավ չապաշխարեցիք ու ոչ մի պատիժ չկրեցիք, այլև լկտիություն ունեցաք կոչ անելու չքաղաքականացնել կատարվածը և չդարձնել էժանագին մանիպուլյացիաների առարկա։ Ինչն ինքնին խուլիգանության ապոթեոզն է։

Խուլիգանությունն այն է, երբ ձեր պարագլուխը՝ վարչապետ Փաշինյանը, հաշվում է պատերազմում զոհված տղաներին «պլյուս-մինուս» կատեգորիաներով, խուլիգանությունն այն է, երբ առողջապահության նախարարությունը, ընդունելով վերոնշյալ լուսանկարների հավաստիությունը, որոնցից արյունը պաղում է ցանկացած նորմալ մարդու երակներում, հանգիստ հայտարարում է, թե կատարվածի առնչությամբ կձևավորվի աշխատանքային խումբ։ Խուլիգանությունն այն է, երբ որդեկորույս ծնողները, պատերազմի ավարտից 6-8 ամիս անց չունենալով իրենց երեխաներին քրիստոնեաբար հողին հանձնելու հնարավորություն, անմարդկային տառապանքներ էին ապրում՝ անտեղյակ, որ նրանց մասունքները պարկերով գցած են դիահերձարանի նկուղում, իսկ դուք հանգիստ ապրում էիք ձեզ համար։ Խուլիգանությունն այն է, երբ այդ զարհուրելի միջադեպից հետո առողջապահության նախարարը, այսինքն դուք, Անահիտ Ավանեսյան, ոչ միայն մնացիք այդ պաշտոնում, այլև չենթարկվեցիք քրեական պատժի։ Մինչդեռ ցանկացած նորմալ երկրում նման բան պատահելու դեպքում առողջապահության ողջ նախարարությունն ամբողջությամբ ու հատ-հատ ստիպված կլիներ հրաժարական տալ՝ առողջապահության նախարարի գլխավորությամբ։ Եվ տեղնուտեղը նստել մեղադրյալի աթոռին՝ Քրեական օրենսգրքի այն ամենախիստ հոդվածով, որ հնարավոր է կիրառել տվյալ իրավիճակում։

Խուլիգանությունն այն է, երբ խորհրդարանում վերոնշյալ թեման բարձրացրած պատգամավորի ելույթի պատասխանն է դառնում «իդիոտկա» մակդիրը՝ նետված, ոչ ավելի, ոչ պակաս, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կողմից։

Խուլիգանությունն այն է, երբ թշնամու գերության մեջ մինչև հիմա տանջվում են տասնյակ մեր համաքաղաքացիներ, որոնք Ադրբեջանի կողմից դատվում են իբրև «ահաբեկիչներ», իսկ իշխանությունն ի վիճակի չէ հասնել նրանց վերադարձմանը, ընդ որում շարունակելով ճամարտակել «խաղաղության դարաշրջանի» մասին։

Դուք՝ տիկին առ այսօր նախարար, զարմանում եք մեր ոստիկանների համբերության վրա։ Թեև պետք էր զարմանալ ժողովրդի համբերության վրա, որը մինչ օրս հանդուրժում է երկրին այդքան դժբախտություն ու պատուհաս բերած ձեր ապաշնորհ կառավարությանը։ Հայաստանը իսկապես օրենքի երկիր է, դրանում դուք իրավացի եք, այլապես ձեզ վաղուց ցած նետած կլինեին ձեր «թավշե» աթոռներից ու կդատեին բնավ ոչ խորհրդարանի պատերի ներսում ընդունված օրենքներով։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • САФАРЯН ЗАЯВЛЯЕТ, БАДАЛЯН ПРИЗЫВАЕТ «ВОЗДЕРЖИВАТЬСЯ», АМЕРИКАНЦЫ УХОДЯТ В «СУХОЙ ОТКАЗ»
    2025-07-12 10:21

    По итогам встречи Пашиняна и Алиева в Абу-Даби пресс-секретарь МИД РА Ани Бадалян призвала «воздерживаться от цитирования терминов, используемых в азербайджанской прессе», и опираться на официальные пресс-релизы сторон. Прислушаемся к Бадалян и обратимся к официальному пресс-релизу нашего МИД, процитировав его целиком: «10 июля 2025 года Премьер-министр Республики Армения и Президент Азербайджанской Республики встретились в Абу-Даби (Объединенные Арабские Эмираты), и обсудили различные аспекты повестки нормализации межгосударственных отношений между Арменией и Азербайджаном.

  • ИЩИТЕ ИТОГИ ПЕРЕГОВОРОВ В АБУ-ДАБИ В СОБЫТИЯХ 10 ИЮЛЯ
    2025-07-11 09:20

    Завершились переговоры Пашиняна и Алиева в Абу-Даби. Что в итоге? Армянской стороной заявляется о том, что «основной темой встречи является разрешение противоречий вокруг мирного договора с тем, чтобы выйти на его подписание до конца года». По логике, о каких противоречиях идет речь, если все пункты «мирного договора» согласованы? Но это по логике, потому что у Азербайджана в запаснике еще много ультиматумов.

  • ПРИНЯТ ЕЩЕ ОДИН АНТИАРМЯНСКИЙ ДОКУМЕНТ – В СТЕПАНАКЕРТЕ
    2025-07-08 09:56

    В условиях, когда глава армянского государства гоняется за духовенством, и каждое утро начинает с очередного пасквиля в адрес католикоса Гарегина Второго, отвлекая внимание армянской общественности от серьезнейших процессов, происходящих в регионе, азербайджано-турецкий тандем трудится в поте лица, один за другим продвигая на международных площадках антиармянские документы. И это не какие-то бесполезные бумажки вроде мифического армяно-азербайджанского «мирного договора», а вполне себе конкретные антиармянские резолюции, которые не только искажают историческую правду и международный имидж Армении, но и умножают антиармянское портфолио Азербайджана. У кого-то есть сомнения в том, что он не преминет им воспользоваться?

  • «ПИНОЧЕТ ТОЖЕ СНАЧАЛА САЖАЛ, ПОТОМ СТАЛ РАССТРЕЛИВАТЬ»
    2025-07-05 09:19

    «Шаги, которые делает Пашинян, он делает как руководитель хунты», - говорит в интервью «ГА» военно-политический аналитик Айк НАГАПЕТЯН.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ