Последние новости

ՌԵԿՏՈՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴՐԱՄԱՆ. ՎԱՂԱՆՑԻԿԻ ԵՎ ՀԱՐԱՏԵՎԻ ՄԻՋԵՎ

Կյանքից հեռացավ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հայրենի բոլոր լրատվամիջոցները հակիրճ մահախոսականներ են հրապարակել՝ ականավոր գիտնական-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Ա.Սիմոնյանի ձեռքբերումների թվարկմամբ։

ՀԵՂԻՆԱԿԵԼՈՎ 100-ԻՑ ԱՎԵԼԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ 4-Ը՝ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ զբաղվել է առավելապես 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի Հայոց պատմության հիմնահարցերով, Արցախի և Սյունիքի պատմությամբ, նա «Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը» գրքի պատասխանատու խմբագիրն է (Մատենագիտություն ռուսերեն լեզվով, 1998-2007թթ.), եղել է Սոկա համալսարանի (Ճապոնիա, 2013) պատվավոր դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, բազմիցս հրավիրվել Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ դասավանդել և զբաղվել է գիտական գործունեությամբ։ Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, Մովսես Խորենացու մեդալով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով, «Դոնի հայ համայնքի պատվավոր անդամի» հուշամեդալով (հայ մշակույթի պահպանման համար) և այլն: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն:

Արամ Սիմոնյանը կյանքից հեռացավ 68 տարեկան հասակում։ Եվ ոչ մի մահախոսական՝ կենսագրության փաստերի չոր արձանագրմամբ, չի կարող հաղորդել մարդու դրաման, և այդ խորապատկերին՝ ողջ հասարակության դրաման, որն իրեն համակած անմտության ալիքի վրա արձագանքեց ու աջակցեց գիտնականի հալածմանը՝ ընտրություն կատարելով հօգուտ տգիտության, գռեհկության, բռնության։

Մի՞թե կարելի է մոռանալ 2018-ի ապրիլը, երբ «սիրո և համերաշխության» հեղափոխության մեկնարկին Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ, կոտրելով ԵՊՀ-ի դուռը, ներխուժեց ուսումնական հաստատություն: Այն ժամանակ անվտանգության երկու աշխատակիցներ մարմնական վնասվածքներ ստացան, իսկ Փաշինյանը հայտարարեց. «Մենք այստեղ մտել ենք ի նշանավորումն այն բանի, որ ՀՀ քաղաքացիների ազատագրման ժամը եկել է։ Մենք կազատենք ՀՀ քաղաքացիներին սերժահանրապետական ստրկությունից։ Կարծում եմ, այս դասը պարոն Սիմոնյանին հերիք է»:

Արամ Սիմոնյանին՝ այն ժամանակ ԵՊՀ ռեկտորին, պատանդ պահեցին գործնականում ժամեր շարունակ, արգելափակելով դռները։ Երկրի գլխավոր բուհում քաոս և անօրինականություն հրահրելու գործում հատկապես աչքի ընկավ «Ռեստարտ» շարժումը, որի գաղափարախոսները, «Ժողովրդի ձայնը» հանրային ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանի վկայությամբ, «թավշե հեղափոխության» հենց նախաշեմին 20 հազար դոլար էին ստացել Սորոսի հիմնադրամից։ Սադրանքը հաջողվեց, ռեկտորը սրտի նոպայով տեղափոխվեց հիվանդանոց։ Հարց, որը տանջում է. իսկ այն ուսանողներից, որոնք այն ժամանակ տրվեցին սորոսյան սնածուների սադրանքին՝ միամտաբար կարծելով, թե պայքարում են հանուն ազատության և ժողովրդավարության, քանի՞սն են այսօր հանգչում Եռաբլուրում։ Տգետ մանկուրտներին իշխանության գագաթ բարձրացրած «հեղափոխական» պատմության ո՞ր պահին գործի ընկավ ավերմունքի, ոչնչացման և մահերի թափանիվը։

Ի՞նչ էր թաքնված ԵՊՀ-ում սկանդալների և ռեկտոր Սիմոնյանի հալածանքների հետևում: Երբ նա չյուրացրեց «դասը», որոշակի ուղղվածության ԶԼՄ-ներում հրապարակումներ հայտնվեցին «ԵՊՀ-ն՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, հակահեղափոխության վերջին բաստիոնն է», «ՀՀԿ-ի դրածոն պետք է հեռացվի համալսարանից» ոգով և այլն: Ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ մեղադրելով ԵՊՀ ռեկտորին չարաշահումների մեջ: Երբ նա կտրականորեն հերքեց մեղադրանքները՝ հայտարարելով, որ ենթարկվում է քաղաքական հալածանքների, Հայաստանի պետական վերահսկողական ծառայության այն ժամանակվա ղեկավար Դավիթ Սանասարյանը(!!!) պատասխանեց հայտարարությամբ, թե իբր՝ ԵՊՀ-ին պատճառվել է 800 միլիոն դրամի (ավելի քան 1,6 միլիոն դոլար) վնաս: Հետո թիվը նվազեց 500 միլիոնի, այնուհետ՝ է՛լ ավելի կրճատվեց... Անապացույց մեղադրանքներ, հրապարակային հրադատություն, հարված հեղինակությանը, իսկ հետո՝ ծվարում թփերում. սա «թավշե» դրածոների փորձված մեթոդն է, որի զոհը դարձան շատ-շատերը հետհեղափոխական իրականության մեջ։

2019-ի մարտին Փաշինյանը հայտարարեց. «Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից, մինչև դպրոցական»։ Այնուհետ նա ասաց. «էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք»։ «Չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է, և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, կիրագործվի»,- հայտարարեց վարչապետը՝ դրանով իսկ այլևս ոչ մի կասկած չթողնելով, որ երկրի գլխավոր բուհը ցնցող սկանդալները, աչառու ստուգումները, փաստացի առաստաղից վերցրած ամենատարբեր թվերի (այլապես դրանք այդքան սրընթաց չէին փոխվի) ծանուցմամբ մեղադրանքները չարաշահումների մեջ և այլն, ամենաիսկական որս է ԵՊՀ համառ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ, որն իր պաշտոնը կամովին լքելու և առհասարակ «Նոր Հայաստանից» հեռանալու փոխարեն, ինչպես փափագում էր Փաշինյանը, ոչ միայն չարեց դա, այլև հրապարակային դիմակայություն ցուցաբերեց՝ հղում կատարելով (օ՜, սարսափ) գրված օրենքներին։

Ո՞Վ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ ԱՅՆ ՓԱՍՏԻՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ըստ էության, հայտարարում է, որ ինքն է որոշողը, թե ում է կարելի մնալ Հայաստանում, իսկ ով երկրում տեղ չունի։ Այն փաստը, որ տվյալ դեպքում ուղերձը հղված էր հայտնի պատմաբանին, պրոֆեսորին, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամին, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչին, է՛լ ավելի աղաղակող է դարձնում դա։ Մենք գրել ենք այն մասին, որ «եթե գիտական հանրությունը համարժեքորեն չարձագանքի դրան, ապա վաղը ոչ մի գիտնական չի կարող երաշխիք ունենալ, որ իրեն պարզապես չեն ստիպի հեռանալ Հայաստանից»։ Ելնելով քաղաքական կոնյունկտուրայի, հեղափոխության, «հակաների» դեմ պայքարի կամ որևէ այլ պահանջներից։ Քանզի ներկայիս ղեկավարները կորոշեն. «Նոր Հայաստանին» պետք չեն գիտնականներ, մանկավարժներ, իրավաբաններ, տնտեսագետներ, լրագրողներ և այլն, եթե նրանց գլխին կործած չեն «դուխով» կեպիներ, կամ նրանց շուրթերից քննադատություն է հնչում իշխանության հասցեին։ Կամ պարզապես կերպարանքը իրենց դուր չի գալիս»: Ասաց, չէ՞, այն ժամանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, թե իբր՝ ԵՊՀ ռեկտորն իր մոտ ասոցացվում է բացասական երևույթների հետ, ինչից հետևում է, որ նրա ճամփան մեկն է. հրաժարակա՛ն։

Ցավոք, գիտական հանրությունը, բացառությամբ առանձին մարդկանց, չարձագանքեց (փոխարենը այսօր բոլորը ախուվախ են անում), իսկ Սիմոնյանին ի վերջո ստիպեցին հրաժարական տալ։

Սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Արամ Սիմոնյանի փաստաբանները հայտարարել են, որ նրա հարազատները չեն համաձայնելու մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ ՝ մինչև Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում: Այսօրվա ուսանողները բողոքի զանգվածային ակցիաների են դուրս գալիս արդեն Փաշինյանի ու իր կառավարության հրաժարականի պահանջով։

Իսկ հայ գիտնական-պատմաբան և ԵՊՀ ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի ավանդը հավերժ կմնա հայրենի գիտության և կրթական համակարգի մայր բուհի պատմության մեջ: Դա է տարբերությունը վաղանցիկի և հարատևի միջև...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЛАВРОВУ НЕЛЬЗЯ ВМЕШИВАТЬСЯ "ВО ВНУТРЕННИЕ ПРОЦЕССЫ В АРМЕНИИ", А КВИН МОЖНО
    2025-07-02 09:50

    Комментируя последние внутриполитические события в Армении, глава МИД РФ Сергей Лавров заявил что Церковь всегда была одной из основных опор армянского общества, и Россия не хотела бы, чтобы она подвергалась нападкам. "Понятно, что это внутреннее дело наших соседей, но, безусловно, нападки на каноническую тысячелетнюю Армянскую Апостольскую церковь вызывают серьезнейшую озабоченность", - сказал Лавров.

  • СОЮЗНИЧЕСТВО С ФАШИСТСКИМ ГЕНОЦИДАЛЬНЫМ ГОСУДАРСТВОМ – ЭТО ТУПИК
    2025-07-01 09:25

    В Екатеринбурге прошли полицейские рейды, в ходе которых были задержаны участники азербайджанской банды, подозреваемой в убийствах 10-летней давности. На фоне этого Азербайджан отменил все культурные мероприятия по линии России, а еще парламентская делегация Баку отменила визит в Москву. Ненависть к России на страницах азербайджанских СМИ просто захлестывает через край. Первая реакция – недоумение. Казалось бы, власти Азербайджана должны быть благодарны российским правоохранительным органам за поимку преступников. С чего вдруг такая истерика?

  • ИНТЕРВЕНЦИЯ. ЗАКОНОМЕРНЫЕ ПАРАЛЛЕЛИ
    2025-06-27 09:36

    Не собираюсь комментировать публичное предложение премьера Пашиняна «показать главе Армянской церкви свой пенис» – не позволяет природная брезгливость. Достаточно уже, что «новость» облетела мировые СМИ, и это вселенский стыд и позор. Между тем определенная параллельность событий, происходящих в Армении, Азербайджане и Турции, заслуживает того, чтобы хотя бы обратить на эти параллели внимание. Алиев в Баку судит бизнесмена,  миллиардера, благотворителя Рубена Варданяна, Пашинян арестовывает бизнесмена, миллиардера, благотворителя Самвела Карапетяна в Ереване.

  • ОРГАНИЗАЦИЯ ИСЛАМСКОГО СОТРУДНИЧЕСТВА ПРИНЯЛА АНТИАРМЯНСКУЮ РЕЗОЛЮЦИЮ
    2025-06-23 18:44

    Пока премьер Пашинян занят «войной» против Армянской Апостольской Церкви и репрессиями против соотечественников, поддерживающих Церковь, а армянская общественность и экспертное сообщество активно обсуждают происходящее внутри Армении и, конечно, израильско-иранский конфликт, чреватый большой войной в регионе, происходят события, не удостаивающиеся особого внимания, хоть и следовало.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ