Արծվիկ Մինասյանը ճանաչվել է տուժող՝ իր նկատմամբ կիրառված բռնության գործով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տուժող է ճանաչվել՝ իր նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Տեղեկացանք, որ գործում դեռևս մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ընթացքում՝ մայիսի 18-ին Արծվիկ Մինասյանի նկատմամբ կարմիրբերետավորների կողմից բռնություն է կիրառվել։
Նշենք, որ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են շուրջ մեկ տասնյակ կարմիրբերետավորներ հարձակվում Արծվիկ Մինասյանի վրա և ուժ կիրառելով՝ նստեցնում ոստիկանական մեքենան, ապա դուրս է բերում նրան մեքենայից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.