2021թ. պետական բյուջեի կատարողականի հիմնական ցուցանիշները
2021թ. աշխարհի տնտեսություններում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում վերականգնման միտումներ են նկատվել։ Այս մասին Ազգային ժողովում, 2021թ. պետական բյուջեի կատարողականի մասին հարցի քննարկման ժամանակ, հունիսի 15-ին ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի խոսքով՝ համավարակից և Ղարաբաղյան պատերազմից հետո տնտեսությունը 2021թ. մտել է վերականգնման փուլ։ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 5,7 տոկոս։
Տնտեսական աճը, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, հիմնականում տեղի է ունեցել ի հաշիվ աճի սպասարկումների ոլորտում։ «Հայաստանի արդյունաբերությունը և շինարարությունը նույնպես առաջընթաց են գրանցել՝ նպաստելով տնտեսական աճին։ Մինչդեռ, անկումը գյուղատնտեսությունում բացասաբար է անդրադարձել տնտեսության աճի վրա»,- նշել է ֆինանսների նախարարը։ Միևնույն ժամանակ, սպառման աճը Հայաստանում կազմել է 3,7 տոկոս։ Ընդ որում՝ արտահանումն ավելացել է 16,5, ներմուծումը՝ 10,9 տոկոսով;
Հաշվետու տարվա ընթացքում տնտեսական աճի կանխատեսումները մի քանի անգամ վերանայվել են։ Փաստացի գրանցվել է 5,7 տոկոս աճ։
«Ամբողջ տարի նկատվել է բարձր գնաճային ֆոն։ Միջին գնաճը կազմել է 7,2 տոկոս։ Այս գործոնը նկատվում է նաև ընթացիկ տարում։ Այնուամենայնիվ, գնաճը նկատելի է ամբողջ աշխարհում ինչպես անցած, այնպես էլ այս տարի»,- ընդգծել է Խաչատրյանը։
Բացի այդ, աշխատանքի շուկայում 2020թ. համեմատ նկատվել են դրական տեղաշարժեր։ Մասնավորապես, նկատվել է միջին աշխատավարձի բարձրացում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ Միջին աշխատավարձը 2021թ. 2020թ. համեմատ ավելացել է 7,6 տոկոսով։ Ընդ որում՝ պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի հանդեպ կազմել է 4,6 տոկոս, ինչը 0,8 տոկոսային կետով քիչ է, քան մեկ տարի առաջ։ «Պետական պարտքը ՀՆԱ-ի հանդեպ կազմել է 60,3 տոկոս, ինչը 3,2 տոկոսով քիչ է, քան 2020թ.»,- նշել է նախարարը։
Հայաստանում հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 690 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 2 տրլն 49 մլրդ դրամ։ Այսպիսով, գրանցվել է 359,1 մլրդ դրամի դեֆիցիտ։ Ծախսերի իրացումը կազմել է 97,8 տոկոս։ «Պլանի ճշտման ուղղությամբ կառավարությունը մշակել է դեֆիցիտի ֆինանսավորման ծրագիր 359 մլրդ դրամի չափով։ Իսկ փաստացի ներգրավված միջոցներից հաջողվել է ֆինանսավորել միայն 320 մլրդ դրամ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։
Այսպիսով, պետական պարտքը 2021թ. վերջին կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարին։ Դրա մեծ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի։ Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրլն 210 մլրդ դրամ։ Դրանից արտաքին պարտքը 2 տրլն 972 մլրդ դրամ է, ներքինը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.