Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև համագործակցությունը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները, չլուծված հումանիտար խնդիրները:
Ռուբեն Ռուբինյանի խոսքով` չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց օգտագործել որպես քաղաքական պատանդներ: Նշվել է, որ ՀՀ օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը և այդ ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Խոսելով կառույցի շրջանակում համագործակցության մասին` Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը:
Նշենք, որ պատվիրակության կազմում են Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան, Վիեննայի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թիմ Կնոբլաուն, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆրեյա Կոսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահի օգնական Ջոնաթան Դեմները:
Armenia today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.