Չինաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ից պահանջել է դադարեցնել Պեկինի վարկաբեկումը
ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի վարկաբեկել Չինաստանին, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը։
Դիվանագետի խոսքով՝ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգն «անտեսում է փաստերը՝ սևը սպիտակ ներկայացնելով», «վարկաբեկում է Չինաստանի արտաքին քաղաքականությունը, անպատասխանատու նկատողություններ է անում Չինաստանի նորմալ ռազմական զարգացման և ազգային պաշտպանության քաղաքականության մասին», ինչպես նաև քաջալերում է առճակատումը և սառը պատերազմի մենթալիտետն ու գաղափարաբանական կանխակալությունը։ «Չինաստանը լրջորեն անհանգստացած է այս առիթով և վճռականապես դեմ է դրան»,- ասել է Չժաո Լիցզյանը։
ՆԱՏՕ-ն նոր ռազմավարական հայեցակարգում իր հերթին հավաստիացնում է, որ Չինաստանի քաղաքականությունը հակասում է կազմակերպության շահերին և արժեքներին։
ՆԱՏՕ-ի մինչև 2030թ. նոր ռազմավարական հայեցակարգը հաստատվել է Մադրիդի գագաթաժողովում։ ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը դաշինքի կարևոր փաստաթուղթն է։ Դրանում սահմանվում են ՆԱՏՕ-ի արժեքները, կազմակերպության նպատակները, ինչպես նաև հավաքական գնահատական է տրվում անվտանգության ոլորտի իրավիճակին։ «Չինաստանը հավակնություններ ունի և իրականացնում է մեր շահերին, մեր անվտանգությանը և մեր արժեքներին հակասող քաղաքականություն»,- ընդգծվել է հայեցակարգում։
ՆԱՏՕ-ի կարծիքով՝ Չինաստանն օգտագործում է քաղաքական, տնտեսական և ռազմական միջոցների ամբողջությունը՝ «աշխարհում իր ներկայությունն ուժեղացնելու համար»։ Դաշինքում նշել են, որ Չինաստանի մտադրությունները, նրա ռազմական հզորացման նպատակները մնում են աղոտ։ «Նրա չարամիտ հիբրիդային գործողությունները կամ գործողությունները կիբեռտարածքում, թշնամական հռետորաբանությունը, ապատեղեկատվությունն ուղղված են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների դեմ և սպառնում են դաշինքի անվտանգությանը»,- նշվել է հայեցակարգում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.