«Ժողովուրդ». ՄԱՐՈՒԹՅԱՆՆ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՇՈՒՐՋ 16 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանի գործունեության մեջ և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 16 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) չարաշահումներ, խախտումներ է հայտնաբերել։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՊՎԾ-ն պատրաստվում է այդ գործով դիմել դատախազություն, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։
Այն, որ քաղաքապետարանում ինչպես Հայկ Մարությանի ժամանակ, այնպես էլ այսօր աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, անկազմակերպ վիճակ է, քաղաքացիները ամենախիստ դժգոհությունն ունեն քաղաքապետարանի աշխատակիցներից, քանզի իրենց նամակներին, սահմանված 10 օրվա փոխարեն, մի քանի ամիս հետո են պատասխանում՝ անհերքելի փաստեր են։ Անշուշտ, դեռ քննությունը պիտի պարզի, թե Հայկ Մարությանն ինչ կապ ունի զգալի թվով՝ շուրջ 16 մլրդ դրամի (40մլն դոլար) չարաշահումների հետ։
Հարկ է նշել, որ այսօրվա քաղաքապետարանն էլ գրեթե նույն վիճակում է գտնվում և, հետաքրքրական է, թե տարիներ հետո ինչ է բացահայտելու նույն ՊՎԾ-ն այսօրվա քաղաքապետարանի գործունեությունից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 15:56
Думаю, Ален Симонян имеет статус азербайджанского ефрейтора-шпиона и турецкого агента, а ссылка на его слова отвратительна для любого армянина.
-
2025-05-05 14:18
Спикер армянского парламента Ален Симонян назвал второго президента Армении Роберта Кочаряна человеком, имеющим «статус российского шпиона». Это ответственное заявление Симонян сделал на брифинге 5 мая.
-
2025-05-05 14:16
Оппозиционный депутат парламента Армении Гегам Манукян призвал повысить зарплаты военнослужащим без обязательной аттестации.
-
2025-05-05 14:15
Глава правительства Беларуси Александр Турчин прибыл с официальным визитом в Азербайджан.