Տիմոֆեյ Բորդաչյով. Ռուսաստանին և Հայաստանին կապում է աշխարհի ամենասերտ հարաբերություններից մեկը
Մեր երկրներին կապում է աշխարհում գոյություն ունեցող ամենասերտ հարաբերություններից մեկը։ Դրանք քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական, ամենակարևորը՝ մարդկային հարաբերություններ են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, Երևանում «Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտն Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովը։
Ռուս փորձագետի խոսքով՝ Հայաստանի ներկայությունը Ռուսաստանում, Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ամենաէականն է այն երկկողմ ներկայություններից, որոնք գոյություն ունեն եվրասիական տարածքում:
«Իհարկե, մենք դա հասկանում ենք, գնահատում ենք, գիտենք դա՝ որպես անփոփոխ գործոն հարաբերություններում, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև։ Դա մեզ թույլ է տալիս բավականին հանգիստ և առանց ավելորդ էմոցիոնալության վերաբերվել այն հարցերին, որոնք մենք քննարկում ենք, հարցերին, որոնց շուրջ մեր տեսակետները կարող են տարբեր լինել, քանի որ մենք հասկանում ենք, որ այդ հարցերը մեր չափազանց բարեկամական դաշնակցային, եղբայրական հարաբերությունների մաս են կազմում։ Նման հարաբերությունների շրջանակներում կարելի է ցանկացած սյուժե քննարկել, ցանկացած խնդիր լուծել, և մենք կարող ենք առաջ շարժվել, քանի որ մեր հարաբերությունները, ի վերջո, զորանոցներ չեն։ Մենք ՆԱՏՕ-ն չենք, մենք Արևմուտք չենք, որտեղ կա մի պետություն, որը բոլորին հրահանգներ և հրամաններ է տալիս։ Մեր իսկապես ընկերական, ընտանեկան հարաբերություններ ունենք, որոնցում կարող են տարբեր տեսակետներ լինել, բայց արժեքը կայանում է նրանում, որ մենք չենք փոխում մեր փոխգործակցության ընդհանուր բնույթը, երբ քննարկում ենք այս բոլոր հարցերն ու սյուժեները», - նշել է Տիմոֆեյ Բորդաչյովը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.