ՆՈՒՆՅՆՆ Է, ԹԵ ԹՐՋՈՑ ԴՆԵԼ ՄԵՌԵԼԻՆ
Հայաստանի կառավարությունը հաստատել է 2023-2025թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2022-2026 թթ. պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագիրը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի և եկամուտների զգալի ավելացում: Անդրադառնալով թոշակների բարձրացմանը՝ նա, մասնավորապես, նշել է. «Դա նաև մեր նախընտրական ծրագրի մեջ էր գրված, որ 2023 թվականի հունվարի 1-ից մենք կունենաք կենսաթոշակների բարձրացում: Կենսաթոշակների բարձրացման բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասը կխոսենք: Մենք կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից կդառնա 75 000 դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, վատ չէ, որ կառավարությունը երբեմն մտաբերում է իր նախընտրական խոստումները։ Վատ չէ նաև, որ որոշել են վերջապես բարձրացնել թոշակներն ու նվազագույն աշխատավարձը։ Միայն թե այն, ինչ առաջարկվում է, նույնն է, թե թրջոց դնել մեռելին։ Դեռևս անցած տարի, պաշտոնական տեղեկատվության համաձայն, նվազագույն սպառողական զամբյուղի չափն անցել է նվազագույն աշխատավարձից: 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձի պարագայում սպառողական զամբյուղը 2021-ին հասել է 70 հազար դրամի։ Փորձագետների գնահատականներով՝ այսօր այդ տարբերությունը է՛լ ավելի տպավորիչ է։ Մասնավորապես, զամբյուղը թանկացել է՝ հասնելով 76 հազար դրամի։ Գնաճի տեմպերն աննախադեպ են, գնաճը խժռում է ամեն ինչ, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձը։
Ընդ որում, մինչ կառավարությունը կբարձրացնի նվազագույն աշխատավարձը, դա է՛լ ավելի կարժեզրկվի գնաճային գործընթացների արդյունքում։ ՀՀ ԿԲ կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով սպասվում է 8-տոկոսանոց գնաճ։ Համապատասխանաբար, կառավարության կողմից նվազագույն աշխատավարձի բարձրացումը նույնիսկ 75 հազարի՝ չի բավականացնի գոյատևման համար նվազագույն և ամենաանհրաժեշտ ծախսերին։
Այստեղ, թերևս, պետք է ուշադրության առնել մի կարևոր փաստ։ Մի քանի ամիս առաջ խորհրդարանական ընդդիմությունը հանդես եկավ նվազագույն աշխատավարձը մինչև 100 հազար դրամի բարձրացնելու նախաձեռնությամբ։ Իշխանության ներկայացուցիչները, բնականաբար, մերժեցին գաղափարը, ընդ որում պատճառաբանելով, թե կառավարության ծրագրում արդեն նախատեսված է նվազագույն աշխատավարձերի վերանայում 2023 թվականին։ Բացի այդ, գաղափարից հրաժարվելը բացատրվում էր բյուջեում համապատասխան միջոցների պակասով։ Սակայն բյուջետային միջոցների այդ պակասուրդն ամենևին հետ չպահեց կառավարությանը միլիարդավոր դրամների լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելուց ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։ Այդ պակասուրդը հետ չպահեց իշխանություններին պարգևավճարների լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելուց պաշտոնատար անձանց։ Այդ պակասուրդը չվերացրեց կառավարության ավտոպարկը թարմացնելու իշխանության ցանկությունը։ Բոլոր այդ ծախսերն իրականացվել են իշխանության ցանկությանը խստիվ համապատասխան, իսկ աշխատավարձերն ու թոշակները կհամբերեն մինչև ավելի լավ օրեր։
Կառավարության վարկածով՝ այդ լավ օրերը գալու են հաջորդ տարի։ Իսկ իրականում այս իշխանության օրոք, պետական ծախսերի իր այլասերված առաջնահերթություններով, դրանք (լավ օրերը) չեն գա երբեք։ Սոցիալական պաշտպանությունը երբեք չի ընդգրկվել գործող թիմի գերկայությունների ցանկում, և դժվար թե այդ առումով ինչ-որ բան փոխվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 09:33
Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.
-
2025-07-07 10:03
В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.
-
2025-07-05 09:47
Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.
-
2025-07-04 09:37
Зангезурский медно-молибденовый комбинат на этой неделе выплатил в государственный бюджет Республики Армения 11 млрд 156 млн драмов по итогам 2024 года. Как передает "Арменпресс", об этом написал премьер-министр Республики Армения Никол Пашинян на своей странице в Facebook."Таким образом, Республика Армения получила около 44 млрд 406 млн драмов (113 млн долларов США) дивидендов за 21,87% акций ЗММК, начиная с 2022 года", - подчеркнул премьер-министр.