ՕԴԱՆՑՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպման արդյունքում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերը համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանի հատման հնարավորությունը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել անհրաժեշտ գործընթացներն այդ ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու երկրների միջև բեռների ուղիղ ավիափոխադրումների շուտափույթ մեկնարկի մասին և որոշում կայացվել սկսել անհրաժեշտ գործընթացներն այդ ուղղությամբ:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԳՈՒՑԵԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՅՍ ԼՈՒՐԵՐՆ ՈՒՐԱԽԱՑՆԵՆ։ Իսկ ՀՀ քաղաքացիներն այստեղ ուրախանալու բան առանձնապես չունեն։ Եվ բնավ ոչ այն պատճառով, որ նկատելի են մեր երկիրը միջանցիկ բակի վերածելու նշանները. այդ առումով կարող են տարբեր կարծիքներ լինել։ Լավատեսներն ու հայ-թուրքական ներկայիս երկխոսության կողմնակիցները կհամարեն, թե երրորդ երկրների քաղաքացիների համար ի հայտ եկած նոր լոգիստիկ հնարավորությունները կբարձրացնեն Հայաստանի տարանցիկ ներուժը, ինչը համապատասխանաբար կդառնա լրացուցիչ եկամուտների աղբյուր: Նման տեսակետը վիճարկել չենք կարող, քանի որ այդ պայմանավորվածության գործնական արդյունքի գնահատումը մասնագետների գործն է։
Այլ հարց է, որ նույնիսկ փորձագետների կողմից այդ նախագիծը, դատելով ամենից, չի ուսումնասիրվել: Ուսումնասիրված չէ, ամենայն հավանականությամբ, նաև նրանց կողմից, ովքեր պարտավոր են դա անել։ Օրինակ՝ ընդհանրապես Հայաստանի կառավարության և նրա առանձին ստորաբաժանումների։ Համենայնդեպս կառավարական պաշտոնյաներից ոչ մեկը հրապարակավ չի պատմել հասարակայնությանը, թե կոնկրետ ինչ շահաբաժինների կարող է հավակնել Հայաստանը, երբ երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավորություն բացվի ցամաքային ճանապարհով հատել Թուրքիայի հետ սահմանը, այսպես ասած՝ գնալ-գալ։ Ոչ ոք նույնիսկ կարևոր չհամարեց հայտնել, թե կոնկրետ ինչ օգուտ ունի Երևանը Ռուբինյանի և Քըլըչի այդ պայմանավորվածությունից։
Ասենք, տվյալ դեպքում կցանկանայինք ուշադրություն հրավիրել հարցի մյուս տեսանկյան վրա։ Անկախ նրանից, թե ինչեր են պայմանավորվել հատուկ ներկայացուցիչները, ամենից առանցքային խնդիրներից մեկը լուծված չէ։ Իսկ դա ամփոփված է նրանում, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ տրանսպորտային շրջափակում է իրականացնում Հայաստանի դեմ։ Միջազգային իրավունքի նորմերով դա ագրեսիայի ակտ է։ Եվ ահա հիմա, փաստորեն շարունակելով երեսնամյա ագրեսիան, Թուրքիան համաձայնում է այդ շրջափակման մեջ բացել մի փոքր պատուհան, իսկ ավելի ճիշտ՝ օդանցք։ Այն էլ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար:
Ընդգծենք, որ շրջափակման վերացման մասին խոսք անգամ չկա։ Ընդգծենք նաև, որ այսօր մենք ապրում ենք իբր «տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման» ժամանակաշրջանում։
Վիեննայում ձեռք բերված երկրորդ պայմանավորվածությունը՝ Թուրքիայի և Հայաստանի միջև օդային բեռնափոխադրման վերաբերյալ, առաջին հայացքից կարող է ավելի հետաքրքիր, առևտրատնտեսական որոշակի օգուտի առումով խոստումնալից թվալ մեր տեսանկյունից։ Իրականում պարզապես ստեղծվում են պայմաններ, լրացուցիչ տրանսպորտային հնարավորություններ թուրքական զավթախուժման համար։ Դատեք ինքներդ։
Օդային բեռնափոխադրումները բավական թանկ հաճույք են։ Դժվար թե հայ արտադրողներն ընդհանրապես օգտվեն իրենց ապրանքները թուրքական շուկա առաքելու այդ միջոցից (եթե նույնիսկ թուրքերը նրանց համար որոշակի խորշեր բացեն)։ Իսկ թուրքական էժան արտադրանքը հեշտությամբ կարող է Հայաստան բերվել նույնիսկ ինքնաթիռներով, դրա մրցունակությունը դժվար թե շատ տուժի։ Արդյունքում կստանանք հայ-թուրքական ապրանքաշրջանառության նախկին սխեման, բայց ավելի խոշոր մասշտաբներով։
Այդ սխեման հանգում էր «մեկ դարպասով խաղի». Հայաստանը ներկրում է թուրքական արտադրանք, սակայն գրեթե ոչինչ չի արտահանում Թուրքիա։ Այստեղ հղում կատարենք վիճակագրությանը։ Օրինակ, մինչպատերազմյան 2019-ին ՀՀ-ն Թուրքիա էր արտահանում 2,2 մլն դոլարի արտադրանք, իսկ այ թուրքական ապրանքների ներկրման ծավալը կազմում էր 268 մլն դոլար։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։
Այսպիսով, հաշվի առնելով նշյալ պայմանավորվածությունները, ստացվում է շատ հետաքրքիր պատկեր։ Թուրքիան, չչեղարկելով շրջափակումը, չհրաժարվելով ագրեսիայի քաղաքականությունից, լրացուցիչ հնարավորություն է ստանում հեղեղելու Հայաստանն իր ապրանքներով։ Թուրքիան, չչեղարկելով շրջափակումը, չհրաժարվելով ագրեսիայի քաղաքականությունից, համաձայնում է օդանցք բացել սահմանի վրա՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Եվ դա այսօր հրամցվում է իբրև երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հերթական քայլ։
Հարց. ինչի՞ առթիվ պիտի ուրախանան Հայաստանի քաղաքացիները: Թուրքական ագրեսիայի շարունակմա՞ն։ Թուրքական առևտրատնտեսական զավթախուժմա՞ն։ Թեև կա մի դրական բան. պիտի ուրախանանք երրորդ երկրների քաղաքացիների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.
-
2025-07-10 09:33
Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.
-
2025-07-07 10:03
В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.