ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀԿԵ-Ն ՓՈԽԱԴՐԵԼ Է 1,5 ՄԼՆ ՏՈՆՆԱ ԲԵՌ
2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի ցուցանիշ է:
Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 223,6 հազար տոննա բեռ, գրեթե նույնքան, ինչ նախորդ տարի, ներմուծման հաղորդակցությունում ՝ 329,7 հազար տոննա կամ 31,5 տոկոսով ավելի, քան 2021 թվականին։ Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 926,3 հազար տոննա՝ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ 6,4 տոկոս անկումով:
Հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 148 հազար տոննա արդյունաբերական հումք և 75,3 հազար տոննա կոնտեյներային բեռ։ Փոխադրվել է նաև 188,6 հազար տոննա
նավթալից բեռ, ինչը 16,8 տոկոսով գերազանցում է 2021 թ. ցուցանիշը։
Ընկերությունը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում երկաթուղով բեռներ փոխադրելու ներգրավման ուղղությամբ ։ Վրացական և ռուսական երկաթուղիների օպերատորների հետ համատեղ իրականացվում է սակագնային ձևավորման ճկուն քաղաքականություն, կիրառվում են տարբեր տեսակի բեռների փոխադրման զեղչեր:
2022 թվականի հուլիսի 1-ից Փոթի, Բաթումի, Սամտրեդիա կայարաններից դեպի Հայաստանի ուղղությամբ արագացված կոնտեյներային գնացքի կազմում մեծ տարողությամբ բեռնարկղերի փոխադրման միասնական միջանցիկ դրույքաչափ է սահմանվել։
Այս տարի ՀԿԵ-ն կշարունակի բեռնափոխադրումների համար շարժակազմի վերանորոգման և թարմացման գործընթացը։ Մասնավորապես, ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ գնել 48 նոր կիսավագոն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 10:37
Астролог Александр Зараев считает, что в июле политическую сферу жизни многих стран ожидают серьезные потрясения. "В июле начнется сильная турбулентность. Квадратуры Юпитера с Сатурном будут подталкивать многих политиков к принятию достаточно жестких и непопулярных решений. Уран в Близнецах и соединение Марса с Нисходящим узлом в знаке Девы могут обусловить тенденцию к смене лидеров на мировой арене, к военным конфликтам или гражданским войнам в Америке, Европе, на Ближнем Востоке.
-
2025-07-03 09:51
Джавахкская диаспора России обратилась с посланием к главе МИД РФ Сергею Лаврову. В послании говорится:
-
2025-07-02 16:14
Ардшинбанк продолжает развивать свои технологические предложения, внедрять инновационные решения и совершенствовать свою цифровую среду. Каждая новая услуга или решение разрабатывается с учетом безопасности, поскольку защита данных клиентов на всех уровнях и их доверие стоят на первом месте.
-
2025-07-02 10:13
На днях Regnum.ru опубликовал статью Петра Акопова "Азербайджан зря обиделся на Мединского за Карабах". В ней, в частности, говорится: "Карабах развалил большую Россию - СССР, и мы больше не позволим создавать новые "карабахи", тем более на исторических русских землях". Что это? Разве "маститый" автор не знает, что Карабах не мог сделать этого?! Ведь опубликованы десятки книг, в которых документально указаны личности, организации и страны, приведшие к развалу СССР. Приведем лишь названия книг одного автора - Александра Шевякина: "Разгром советской державы"; "Загадка гибели СССР"; "Кто готовил развал СССР"; "8 ступеней к разгрому советской державы"; "Заказное убийство СССР - подлинная история катастрофы"; "Как убили СССР". В этих книгах нет ни одной строки, где Карабах (Арцах) воспринимался бы как причина развала СССР. Любой автор, затрагивающий тему Арцаха, обязан знать подлинную историю этого армянского края и об истинных причинах теперешнего его состояния.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-26 17:20
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։
-
2025-06-14 15:58
2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։
-
2025-06-11 10:15
Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
-
2025-05-26 08:49
2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։