ԵՄ-ն բարձր գնաճ և ցածր տնտեսական աճ է կանխատելես
Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում կվնասի Եվրամիության տնտեսական վերականգնումը՝ ցածր տնտեսական աճի և բարձր գնաճի միջոցով, հայտնում է PA Media-ն և հավելում, որ եվրագոտու 19 պետություններում, ըստ կանխատեսումների, գնաճը կկազմի միջինում 7,6 տոկոս:
Անցած ամսվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, սպառողական ծախսերն աճել են 8,6 տոկոսով:
«Ուկրաինայի պատերազմը շարունակում է ստվեր գցել Եվրոպայի և դրա տնտեսության վրա»,- ասել է ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
Գնաճը պայմանավորված է պատերազմի հետևանքով առաջացած էնէերգետիկ ճգնաժամով և էներգակիրների գնաճով: Աճում են մտավախությունները, որ, ձմռանն ընդառաջ պաշարները համալրելու ֆոնին, Ռուսաստանի Դաշնությունը կարող է դադարեցնել գազի մատակարարումները:
ԵՄ-ն ընդունել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մի քանի ամսով դուրս բերել եվրոպական տնտեսությունը հավասարակշռությունից և ցանկացած կանխատեսում դարձնել խիստ անորոշ: ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ տնտեսական ակտիվությունն ու գնաճի կանխատեսման ռիսկերը կախված են պատերազմական գործողությունների զարգացումից և, մասնավորապես, գազի մատակարարումների վրա դրա ազդեցությունից:
Բացի վերոնշյալ պայմաններից, տնտեսական վերականգնման վրա բացասաբար է ազդում եվրոյի ցածր ցուցանիշը: Բացի այդ աճել է Covid-19-ով վարակման նոր դեպքերի թիվը, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա:
Այնուամենայնիվ, անկայունությունը կարող է նաև փոխվել, քանի որ ապրանքների և էներգիայի գները կարող են նվազել ավելի արագ տեմպերով, քան կանխատեսվում է:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 17:41
Из офиса компании "Ташир Групп" правоохранители изъяли компьютеры и документы. Об этом сообщил журналистам адвокат компании Армен Фероян.
-
2025-07-02 17:37
2 июля Католикос всех армян Гарегин II принял Чрезвычайного и полномочного посла Суверенного Военного Мальтийского Ордена в Республике Армения Доменико Ардуини.
-
2025-07-02 17:36
Это очевидно страшная для Армении и армянского народа информационная кампания. Об этом на брифинге заявила официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова, комментируя процессы вокруг Армянской церкви.
-
2025-07-02 17:35
Бизнесмены с мировым именем обратились к премьер-министру Армении Николу Пашиняну в защиту известного российского предпринимателя и мецената Самвела Карапетяна.