«Հրապարակ». ՕՐԱԿԱՐԳԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՄՊԻՉՄԵՆԹԻ ՀԱՐՑԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման համակարգող, ինչպես Ս․ Սարգսյանն է կնքել՝ «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերին ընդդիմությունը վերադառնալու է ԱԺ` իր օրակարգով։ Նա ԱԺ աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում, ասել է՝ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս դիմադրության շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։
Ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենց օրակարգը լինելու է Փաշինյանի իմպիչմենթի հարցը։ Օգոստոսի 2-ին լրանում է վարչապետի պաշտոնում նրա ընտրության 1 տարին, ասել է թե՝ հաղթահարված կլինի օրենքով սահմանված 1-ամյա անձեռնմխելիությունը, եւ կարելի է անվստահության գործընթաց սկսել: Ընդդիմադիրները պատրաստվում են աշխատանք տանել ՔՊ-ի հետ՝ դաշնակիցներ ձեռք բերելու համար։ Իսկ «Պատիվ ունեմ»-ը հակված չէ սեպտեմբերին ԱԺ գնալ, որոշել են, որ դահլիճ կմտնեն միայն ընդդիմության օրակարգով` Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.