Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՐԵՐԻՆ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՊԵՏՔ Է, ՈՐ ՀՀ-ՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԵՆ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ
Նիկոլի արտաքին տերերին (հատկապես թուրքերին) պետք է, որպեսզի Հայաստանում շարունակվեն շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը: Դրանցից են «խաղաղության օրակարգը», «կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը», «ասֆալտի օրակարգը», «30 տարի թալանի օրակարգը», «ամեն ինչում նախկիններն են մեղավոր օրակարգը» և այլն: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Վերջին օրերին այս կեղծ օրակարգերին ավելացվել է նաև «ո՞վ է Նիկոլին իշխանության բերել օրակարգը»: Այդ «թեզը» ոչ միայն շեղում և պառակտում է ընդդիմությանը, այլ նաև «մեղմացնում» է Նիկոլի պատասխանատվության աստիճանը:
Պարզվում է՝ այս թեման դուր է եկել նաև որոշ «ընդդումադիր» շրջանակների: Եթե 2018-20թթ. Հանրապետականներից որևէ մեկը հումորով ասեր, որ ՀՀԿ-ն է Նիկոլին բերել իշխանության, ապա սոցցանցերում այդ մարդուն կհոշոտեին: Կասեին «Ո՞նց կարող են մերժվածները Նիկոլին իշխանության բերել: Հլա ու փորձեին չքվեարկել, ժողովուրդը կհոշոտեր ՀՀԿ-ին, և այլն»: Այնուհետ կհիշեին, որ միայն ՀՀԿ-ն էր դեմ խոսել ու խոսում Նիկոլին, բոլորը կասեին, որ 2018թ. արտահերթ ընտրություններում միայն ՀՀԿ-ն էր կոշտ քննադատում սրանց: Մի խոսքով՝ ոչ ոք չէր հավատա այդ ցնդաբանությանը և ճիշտ կաներ:
Այսօր, երբ դավաճանությունը երկիրը հասցրել է կործանման ու շարունակում է քայքայել, Նիկոլի երբեմնի թաքնված կամ բացահայտ կողմնակիցները սկսեցին ցնդաբանական երևակայությամբ իրենք իրենց համոզել, իբր այս ողբերգական խզբզանքը ՀՀԿ-ն է «բերել» իշխանության:
Հարգելինե՛րս, առանց այդ էլ հանրային կեղծ օրակարգերի պակաս չի զգացվում մեր երկրում: Իզուր մի երկնեք նորերը: Լավ կլինի համախմբված կերպով կենտրոնանաք հանրության մի մասի համար երբեմնի պաշտելի, իսկ հետո դավաճան կապիտուլյանտի վերածված ռեժիմին հեռացնելու վրա: Դրանից հետո` ավելի հեշտ ու փաստարկված կպարզեք, թե ո՞վ բերեց, ինչու՞ բերեց և ինչպե՞ս բերեց այս աղետը մեր երկրի վրա: Դա պետք է պարզվի անկասկած: Ավելի ճիշտ` Նիկոլն ինքը կպատմի ամեն բան, վստահ եղեք:
Իսկ հիմա այդ հարցի «քննարկումը» նիկոլիզմի ջրաղացին լցվող ևս մեկ ջրագիծ է: Հիշե՛ք նաև, որ Հայաստանը քայքայելու գործում, թուրքերին խանգարող միակ ուժը հայկական ընդդիմությունն է (դա պաշտոնական Բաքվի ու Անկարայի խոստովանությունն է): Հետևաբար, ընդդիմությանը ներսից քայքայող (պառակտող) ցանկացած մեկը, ակամայից օգնում թուրքերին` Հայաստանը վերջնականապես կործանելու համար», - գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.