Բնապահպան. Ի՞նչ վնասներ կարող են հասցնել պայթյունի հետևանքով արտանետված քիմիական նյութերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով մթնոլորտ են արտանետվել թունավոր նյութեր, որոնք կարող են մարդկանց մոտ առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բնապահպան Քնարիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ մթնոլորտ արտանետված նյութերը երկար ժամանակ մնալու են շրջակա միջավայրում և կարող են շնչուղիներով, անգամ գյուղմթերքի միջոցով թափանցել մարդու օրգանիզմ և մի շարք հիվանդություններ առաջացնել:
«Այդ նյութերը կարճատև ժամանակահատվածում ազդում են մարդկանց կենտրոնական նյարդային համակարգի վրա, իսկ երկարաժամկետ մնալու դեպքում, օրգանիզմում կուտակվելով, կարող են առաջացնել ներզատիչ գեղձերի ֆունկցիոնալ խանգարումներ»,- ասաց նա:
Քնարիկ Գրիգորյանն ընդգծեց, որ պայթյունի վայրում տեղի է ունեցել թերայրում, և այդ պայմաններում արտազատվել է շմոլ գազ, որն էլ դարձել է շնչահեղձության պատճառ:
Իսկ ինչպես մարդիկ պետք է պաշտպանվեն թունավոր նյութերից, ըստ բնապահպանի՝ պետք է հնարավորինս խոնավ միջավայր ապահովել, դրսում երկար չմնալ: «Աղտոտված հատվածները պետք է ջրցան մեքենաներով լվանալ: Հավաքված իրերն էլ պետք է փակ մեքենաներով հեռացնել»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով օգոստոսի 16–ին ժամը 13.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ–ը հրապարակել է նրանց անունները՝ Միսակ Պատվականի Մարգարյանը՝ ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը՝ ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը՝ ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը՝ ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը՝ ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը՝ ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը՝ ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը՝ ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը՝ ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան՝ ծնված 1951 թ․։ 3 անձ որոնվում է որպես անհետ կորած։
Պայթյունի հետևանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Պայթյունի հետևանքով առաջացած ծուխն ու փոշին տարածվել են Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում: Կենտրոնում և Շենգավիթում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի շեմը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.