Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի՝ արտահանձնման խնդրանքը
Շվեդիան և Ֆինլանդիան դեռևս չեն բավարարել Թուրքիայի՝ արտահանձնման խնդրանքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտ են ներկայացրել՝ դաշինքին միանալու համար։ Նախ Թուրքիան արգելափակել է հայտերը, սակայն ավելի ուշ՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան ստորագրել են անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Թուրքիան, իր հերթին, հետ է կանչել իր առարկությունները եվրոպական այս երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ։
«Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացն ավարտված է։ Եթե պայմանագրով Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կպահի իր խոսքը։ Հակառակ դեպքում գործընթացը կդանդաղեցվի»,-ասել է Բոզդաղը, որի խոսքը մեջբերում է Milliyet-ը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.