Последние новости

ՀԵՐԹԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԱՂՄՈՒԿԻ ՏԱԿ. ԿԱՆԳ ԿԱՌՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՄՂՁԱՎԱՆՋԻ ԿԱՐՈՒՍԵԼԸ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հարուցած արձագանքի աղմուկի ներքո Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնումն անցնում է հանգիստ, հարթ և, դատելով ամենից, միանգամայն հարմարավետ՝ հայաստանյան իշխանավարող սրիկաների համար։ Այդպես ոչ միայն Բերձորը, այլև Ստեփանակերտը՝ Արցախից մնացած պատառիկով հանդերձ, կարելի է մեկ զարկով ու առանց ցնցումների տալ մուալլիմ Իլհամին։ Ինչո՞ւ դեսուդեն ընկնել։ Պետք է միայն, որ Երևանում կամ Գյումրիում ինչ-որ տեղ հերթական անգամ պայթի այցելուներով միշտ լեցուն առևտրի կենտրոն, զվարճանքի համալիր կամ շուկա։ Դե, կամ ծայրահեղ դեպքում (ինչպես նախապես բավական պատեհ հուշեց մեր «ժողովրդական վարչապետը») երեխաներով լի ինչ-որ կարուսել գրմփալով վայր ընկնի։

Եվ այդժամ քաղաքական անտագոնիստների բանակները կրկին կսկսեն իրար կոկորդ կրծել Ֆեյսբուքում ու ամեն տեսակի ֆորումներում, «ներկաները» տակառ կգլորեն «նախկինների» վրա, «նախկինները» կհայհոյեն «ներկաներին», հեռուստաարկղից խոսող գլուխները՝ նողկալի ձևական կեղծ վիշտը դեմքին, կպչուն կերպով հոգեմաշ կանեն իրադարձությունների վայրից իրենց ռեպորտաժներով։ Առավել զգացմունքային քաղաքացիները ծաղկեփնջեր ու փափուկ խաղալիքներ կտանեն ողբերգության վայր, իսկ ՔՊ-ական թափթփուկներից ամենացինիկները ավերակների ու հրդեհավայրի ապոկալիպտիկ խորապատկերին կսկսեն ծանուցել սեփական սիրելի անձի «դարակազմիկ» առաջադրումը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում կամ հարազատ կուսակցության գերագույն մարմնի կազմում:

Միայն թե ապահովված լինեն մեծ իրարանցումը, վախը, խուճապը և ծայրաստիճան սաստկանա թշնամանքի աստիճանը հասարակության մեջ։ Արդեն ոչ մեկի պետքը չի լինի, թե ինչպես Հայրենիքի հերթական կտորը հաճկատարությամբ կհանձնվի տականք թշնամուն, թե ինչպես է սեփական իշխանության կողմից լքված գյուղացին հեկեկալով հրկիզում իր ձեռքով կառուցած տունը, իսկ հարևանը պահարանի և տնային պահածոների բանկաների հետ մեկտեղ բեռնատարի թափքում տեղավորում է նաև ծնողների աճյունները՝ շիրմաքարերով։

Իսկ եթե հանկարծ ծավալուն ողբերգության հարուցած բարդակը բավարար չլինի, և հպարտ քաղաքացիները պատահմամբ կրկին հիշեն Հայրենիքի կրճոնների եռանդուն վաճառքի մասին, միշտ էլ պահուստում կլինի արտառոց դեպք՝ նեղացած կամ խելքը թռցրած նախկին պաշտոնյալի մասնակցությամբ, որը հրազենով կամ նռնակներով կբարիկադավորվի որևէ քաղաքապետի կամ նախարարի աշխատասենյակում, իսկ հետո չգիտես ինչու կորոշի ինքնասպան լինել ամբողջ երկու կրակոցովԴե, կամ էլ, հավանաբար, կգնդակահարեն։ Այդժամ իրարանցման պակասն անմիջապես կլրացվի տեղեկատվության նոր չափաբաժնով, և հանրապետությունը կրկին կեռա գերաղմկալի դեպքի մասին ասեկոսեներով, մինչև որ կավարտվի հակահայկական հերթական գործարքը։

Մենք, իհարկե, հեռու ենք դավադրության պարզունակ տեսությանը մոլեռանդորեն հավատալուց, սակայն առողջ սկեպտիցիզմն այլևս չի բավականացնում բոլոր այդ զուգադիպությունները խարդախ պատահականությանը վերագրելու համար։ Այ, եթե բարեհաճեին պարոնայք նիկոլականներն ու նրանց հետույքը հսկող ուժային պանծալի գերատեսչությունները, որոնց տնօրինության տակ է օրենքով հոսում ամեն բացահայտն ու գաղտնին մեր ամենքիս տանջված Հայրենիքում, դյուրըմբռնելի բացատրել ու հիմնավորել ֆիզիկական և մետաֆիզիկական կապերի բացակայությունը երևանյան մեծ ու փոքր ֆորս-մաժորների և «դժգույն ու դժբախտ» հերթական տարածքներն Ադրբեջանին հանձնելու միջև, մենք մեծագույն հաճույքով կհավատայինք նրանց։

Բայց ո՛չ նիկոլականները, ո՛չ էլ նրանց լանդսկնեխտները բացատրություններով իրենց նեղություն տալ չեն ուզում կամ չեն կարողանում, հետևաբար, ոչ ոք իրավունք չունի մեղադրել մեզ ավելորդ կասկածամտության և անվստահության մեջ: Քանզի վաղուց է արդեն նկատված, որ բավական է Հայաստանում տեղի ունենա ինչ-որ սարսափելի բան. զոհերով պայթյուն, զանգվածային սպանություն, աղմկահարույց «ինքնասպանություն» կամ, հակառակը, անհավանական անհեթեթ որևէ բան, ասենք՝ օրենք ռեստորանային աղամանների մասին կամ Փրկչի արձանի հետ կապված բիզնես նախագծի շնորհանդես, ապա պետք է հասկանալ, որ հենց այդ օրերին ու ժամերին Արցախում կամ ՀՀ սահմանին տեղի է ունենում խոնարհված Նիկոլի կողմից իր յուզգյար Իլհամին հերթական ընծաների մատուցման նվաստացուցիչ ակտը՝ մեր Հայրենիքից պոկած քաղաքների, գյուղերի, ճանապարհների, արոտավայրերի, լճերի, «միջանցքների» տեսքով և այլն:

Միայն թե ապահովվի համընդհանուր խառնաշփոթն ու հպարտ քաղաքացիների վրդովված-խուճապահար հարայհրոցը, որոնք շեղվում են Հայրենիքին պատուհասած աղետների էությունից նշանակալիությամբ երկրորդական (թող ներվի հեղինակին այս սրբապիղծ համեմատությունը) դեպքերի վրա։ Եվ թող ոչ ոք չհամարձակվի մեղադրել մեզ իշխանության դեմ զրպարտանքների մեջ. մենք բնավ չենք պնդում, որ հենց ինքը՝ այդ ապիկարը, դիլետանտն ու ապաշնորհն է կազմակերպում նշյալ ապշեցուցիչ սինքրոնությունը։ Մենք պարզապես արձանագրում ենք, որ այդ սինքրոնությունը առավել քան ձեռնտու է իշխանություններին։ Ինչպիսին որ է, բայց ինչ-որ կապ դրա մեջ կա, թեկուզև երևութական կամ գերբնական։ Եզրակացություններ յուրաքանչյուրն ինքը կարող է անել իր համար։

Վերջում թույլ տանք մեզ մի նախազգուշացում անել։ Գնալով ավելի հաճախ են խոսակցություններ հնչում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին։ Այդ պայմանագրի գինն այսօր Բաքվին Արցախի հանձնումն է արդեն ամբողջությամբ։ Ուստի, հետևելով վերը նշված թեզի տրամաբանությանը՝ պետք է սպասել հաջորդ մղձավանջին, որը վարչապետը բերանից թռցնելով պայմանականորեն անվանեց «կարուսել»…

Եթե, իհարկե, մինչ այդ չավարտվի ներկայումս կատարվող ողջ «թավշե» խայտառակությունը…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОКОЛДОВАННЫЕ ИДЖЕВАНСКИМ ЦАХЕСОМ
    2025-06-13 09:53

    Придет время, когда «цвет» «Гражданского договора», как в известной картине Ван Гога «Прогулка заключенных», будет ходить кругами по тюремному дворику и сквозь зубы цедить проклятия в адрес Никола. Это время придет непременно, ибо «сливки» поганой «революции любви и согласия» давно подписались под собственным приговором быть проклятыми вовеки или сгнить в тюрьмах, когда решили стать участниками балагана безумия, учиненного иджеванским Цахесом. Читая высказывания представителей гэдэшной элиты, невольно задаешься вопросом: они придурки или просто притворяются? Или, может, действительно им околдовал мозги бесноватый вожак, подобно гофмановскому герою?

  • КОУЧ ПОД ГРУСТНЫМ ВЗОРОМ МАШТОЦА
    2025-06-11 09:22

    На днях глава премьерского аппарата Араик Арутюнян признался, что инициатива "Образование модно", с которой мадам Эрато колесит по областям и весям нашей маленькой страны, финансируется из госбюджета. Подумаешь, удивил! Как будто затраты на эту глупую по всем статьям, но достаточно дорогую затею сожительница Никола была готова покрыть из собственных средств или залезть с этой целью в премьерский карман. А на что бюджет страны, пусть даже в скором времени там мышь повесится? Запускать туда руку для сожителей уже давно стала излюбленной привычкой, так почему бы в очередной раз не отдать дань моде на бюджетный распил под идиотским лозунгом?

  • ОДИНОКИЙ ЛИРИК НА БАГРАМЯНА, 26
    2025-06-10 09:01

    Согласно букве и духу Конституции, президент РА имеет полномочия и право, более того, обязан балансировать взаимоотношения различных ветвей власти и национальных институтов, способствовать своим статусом и авторитетом консенсусу там, где это затруднительно сделать при помощи положений закона. По сути, именно это является его основной функцией, а не пустые представительские разъезды по миру, присутствие на всевозможных похоронах и подписи на всех без разбора документах, которые ему подсовывают из правительства.

  • ДРУЖНО ПРОТИВ ЦЕРКВИ
    2025-06-07 08:40

    Азербайджанский шейх-уль-ислам Пашазаде 22 мая на заседании так называемого «Управления мусульман Кавказа» заявил, что Армянская Апостольская Церковь «представляет угрозу для региона», обвинив Первопрестольный Святой Эчмиадзин в экстремизме, реваншизме и разжигании ненависти.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ