Հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ՝ «Հայոց լեզու», «Եզդիերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 18-ին, «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 24-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 25-ին, «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ատեստավորումը՝ հոկտեմբերի 1-ին, «Պատմություն» (ոչ թեստային տարբերակ), «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Երգ-երաժշտություն», «ՆԶՊ» և «Ֆիզկուլտուրա» առարկաների ատեստավորումը՝ հոկտեմբերի 2-ին:
Հրամանով հաստատվել են նաև գիտելիքի ստուգման կենտրոնները:
Նշենք, որ ավելի վաղ Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել էր ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով:
Հավելենք, որ կամավոր ատեստավորման ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 18:49
В Армении наличие политзаключенных фактически определяется тем, насколько премьер-министр Никол Пашинян готов идти на уступки. Об этом в беседе с журналистами 16 июля заявила депутат парламента от оппозиционной фракции "Честь имею" Анна Мкртчян.
-
2025-07-16 18:47
Священник отец Арарат Погосян опубликовал заявление, в котором назвал участившиеся обвинения в адрес Церкви частью целенаправленной информационной кампании.
-
2025-07-16 18:46
Министр обороны Израиля призвал Дамаск вывести войска из провинции и освободить задержанных друзов. В случае невыполнения этих требований он пообещал усилить удары по правительственным целям.
-
2025-07-16 17:31
Лица, которые хотят заняться в Армении политической деятельностью, должны отказаться от второго гражданства. Так прокомментировал премьер-министр Армении Никол Пашинян заявление владельца ГК "Ташир" Самвел Карапетян о создании собственной политической команды.