ԱՄՆ-ն առնվազն 60 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և 2 միլիոն՝ ԼՂ-ին
ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին հատկացնել առնվազն 60 միլիոն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ներկայացրած 2023 թվականի ծրագրերի զեկույցից։
Զեկույցում նշվում է, որ Հանձնաժողովի հանձնարարականը ներառում է ոչ պակաս քան 60 000 000 դոլար հատկացնել Հայաստանին տնտեսական զարգացման համար, մասնավոր ոլորտի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության և այլ նպատակների համար։
Նշվում է նաև, որ Կոմիտեին շարունակում է մտահոգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած մարտահրավերները, որոնք են բնակարանային, սննդի ոլորտի, անվտանգության, ջրի, սանիտարական, առողջապահության և այլ կարիքները։
Հանձնաժողովի հանձնարարականը ներառում է նաև ոչ պակաս, քան 2 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը Լեռնային Ղարաբաղին ականազերծման գործողությունների համար։
Ավելի վաղ Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջև հունիսի 29-ին ստորագրվել է ՀՀ-ԱՄՆ զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը, որի համաձայն ԱՄՆ-ը 120 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացնում Հայաստանին։ Որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 28-ի նիստում։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 17:47
В Национальный центр управления кризисных ситуаций в 16:03 поступил сигнал о том, что с крыши торгово-развлекательного центра «Рио Молл» в Ереване наблюдается дым.
-
2025-05-09 17:45
Посол Украины в Азербайджане Юрий Гусев поблагодарил Ильхама Алиева.
-
2025-05-09 17:41
Папа Римский Лев XIV, избранный накануне на конклаве в Ватикане, провел в Сикстинской капелле в пятницу свою первую мессу, на которой присутствовали все кардиналы-выборщики.
-
2025-05-09 17:38
Страны Евразийского экономического союза приурочили к 80-летию Победы в Великой Отечественной войне выпуск памятных и коллекционных монет.