Արցախի ԱԽ․ Ինչու են նոր այլընտրանքային երթուղով ադրբեջանական մեքենաներ անցնում
Արցախի Հանրապետությունը, Հայաստանի հանրաապետության հետ կապող միջանցքով անցնող նոր երթուղով ադրբեջանական տրանսպորտային միջոցների անցումը պայմանավորված է նախկին երթուղում տեղակայված և նոր երթուղում վերատեղակայվող խաղաղապահ զորակազմի հենակետերի տեղափոխման աշխատանքներին մասնակցությամբ` համաձայնեցված նաև Արցախի իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնելեն Արցախի Հանրապետության անվտնագության խորհրդի գրասենյակից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1–ին NEWS.am–ի նկարահանող խումբը Հայաստանից Արցախ գալիս ֆիքսել է, որ նոր այլընտրանքային ժամանակավոր ճանապարհով նաև ադրբեջանական մեքենաներ են անցնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ից Հայաստանից Արցախ երթևեկությունն իրականացվում է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհով։ Ժամանակավոր ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է։ Այստեղ, սակայն, շինարարական աշխատանքները շարունակվում են, կառուցվում է նաև Սուս և Աղավնո գյուղերն իրար կապող ճանապարհ։ Հիմնական ճանապարհի՝ Արցախով անցնող հատվածի շինարարությունը ադրբեջանական կողմը ավարտել է դեռ հուլիսին, հայաստանյան հատվածի շինարարությունը, որը մեկնարկել է օգոստոսի 4-ին, նախատեսվում է ավարտել հաջորդ գարնանը։ Նշենք, որ Ադրբեջանի՝ ավելի քան 11 մետր լայնությամբ և 21 մետր երկարությամբ նորակառույց ճանապարհը սկսվում է Մեծ Շենով, հասնում է դեպի Հին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը: Կամրջին շինարարական աշխատանքները ավարտվել են՝ կապելով գետի երկու ափերը:
Նոր հիմնական ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է, որից 10 կիլոմետրը Հայաստանի տարածքում է։ Հայկական կողմը շինարարությունը սկսել է օգոստոսից։ Շինարարությունը կավարտվի հաջորդ գարնանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 17:59
Следственный комитет Армении возбудил уголовное дело после того, как у приграничного села Тех в Сюнике житель Эчмиадзина направил пистолет в сторону находящегося неподалеку азербайджанского блокпоста.
-
2025-06-04 17:56
Премьер-министр Армении – Верховный главнокомандующий, и то, что озвучивает премьер-министр, он имеет на это достаточные основания. Об этом в беседе с журналистами 4 июня заявил начальник Генерального штаба Вооруженных сил Армении Эдвард Асрян, комментируя заявление Никола Пашиняна о том, что войны не будет, а будет мир.
-
2025-06-04 17:55
Иран пожертвовал многим для развития атомной промышленности и не пойдет на сделку с США без сохранения возможности обогащения урана на своей территории. Об этом заявил глава МИД исламской республики Аббас Аракчи. Его слова приводит ТАСС.
-
2025-06-04 17:54
Официальный представитель МИД РФ Мария Захарова назвала состоявшийся обмен пленными после прошедших российско-украинских переговоров колоссальным результатом с учетом абсолютной неконструктивности Киева и террористических актов.