Последние новости

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ

Ջախջախիչ հարված «Ազգ-բանակ» հայեցակարգին

Պետական մեքենան փլուզելուն Փաշինյանը ձեռնամուխ եղավ վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո, սակայն սկզբնական փուլում գործընթացն իրականացվում էր կոնսպիրատիվ ռեժիմով։ Այսօր՝ ավելի քան 4 տարի և 3 ամիս անց, գործընթացը մտել է բացահայտ փուլ. ռեժիմը չի էլ փորձում թաքցնել, որ ժամկետային ծառայությունից ազատվելու դիմաց 24 մլն դրամի մասին օրենսդրական նախաձեռնությունը նպատակաուղղված և կործանարար հարված է «Ազգ-բանակ» հայեցակարգին։

Ազգի եվ բանակի միասնությունը կխաթարվի, եթե քաղաքացիների ունևոր մասը հնարավորություն ստանա օրինական հիմունքներով ազատվել ժամկետային ծառայությունից: Կապիտուլյանտը բարձրացրեց միասնության հայեցակարգից հրաժարումը պետական քաղաքականության աստիճանի:

Երբ 2018թ.հուլիսին «մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացվեց պաշտպանության նախկին նախարար, 72-ամյա գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին, քչերն էին գիտակցում, որ Փաշինյանը հարձակում է սկսել զինված ուժերի վրա։ Հարությունյանը լքեց Հայաստանը, նրա հանդեպ հետախուզում հայտարարվեց։ 44-օրյա պատերազմի ժամանակ գեներալն առաջարկեց իր ծառայությունները (նա կարող էր խորհրդատու լինել ռուսական նորագույն սպառազինության շահագործման գծով), սակայն ռեժիմը հրաժարվեց ընդունել առաջարկը։ 2018թ. հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննեց Յուրի Խաչատուրովին, որից հետո գեներալը ազատ արձակվեց գրավի դիմաց:

Սեպտեմբերի 11-ին լրանում է այն ժամանակ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի հրապարակման հետ կապված սկանդալի 4-րդ տարին։ Զրույցի ընթացքում հնչեց այն հայտնի արտահայտությունը, որ դատավորը «ուզի, թե չուզի, պիտի տա կալանքի սանկցիան...»: Սեպտեմբերի 12-ին քրեական գործ հարուցվեց գաղտնալսված զրույցի առնչությամբ, այնուհետ հրապարակվեց երկրորդ հեռախոսազրույցի «գաղտնալսումը»՝ Փաշինյանի մասնակցությամբ։ Գործն առ այսօր բացահայտված չէ, «գաղտնալսման» աղբյուրը չի պարզվել, փոխարենը՝ բոլորը հիշում են, թե ինչպես էր Վանեցյանը խնդրում ձեռք չտալ Խաչատուրովին, որն այն ժամանակ զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց Փաշինյանը գիտակցաբար գնաց ՀԱՊԿ-ի վարկաբեկմանը։

Ուզում եմ հիշեցնել այն ժամանակաշրջանի մի քանի արտահայտություններ, որոնք պերճախոս վկայում են մարտի 1-ի գործում բանակը թիրախավորելու փորձերի մասին։ 2018թ. սեպտեմբերին ՀՔԾ պետ Խաչատրյանը հայտարարեց. «Բանակը կրակել է Լեոյի փողոցում»։ Գրեթե նույն այդ ժամանակ ռեժիմի ճամբար չված Դավիթ Տոնոյանը հաճոյանալով կրկնեց նրա ասածը. «Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»:

Փաշինյանի կողմից բռնության հրահրումների և «Երևանը ղարաբաղցի տականքներից մաքրելու» նրա կոչի մասին նոր իշխանության ներկայացուցիչները որոշեցին «մոռանալ»։ Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի 2-րդ տարելիցի նախաշեմին ակներև է համանման փորձը։ Այս անգամ Նիկոլն ուզում է իր վրայից գցել 44-օրյա պատերազմում պարտության և հազարավոր մարդկանց մահվան մեղքը՝ բարդելով դա ԶՈՒ հրամանատարության վրա։

Բանակի և պետության փլուզումն անհնար էր առանց հաղթանակի գեներալների դեմ խաչակրաց արշավանք ծավալելու։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնվեցին Խաչատուրովն ու գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը (նա այսօր որպես մեղադրյալ անցնում է օրենքի շրջանցումով ձեռք բերված սեփականության գործով)։ Լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի դեմ հարուցվեց զինվորական օրապահիկի տուշոնկաների ու սգուշչոնկաների խայտառակ գործը, նրա ձերբակալության շուրջ խաղարկեցին հայտնի «դիմակ-շոուն»։

Գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին փորձեցին բերման ենթարկել հենց մայրուղու վրա, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին հետ կանչեցին հրամանատարական կետից և 44-օրյա պատերազմի ժամանակ հեռացրեցին գործողությունների ղեկավարումից այն բանի համար, որ դիտողություն էր արել Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որ կողմնակի անձանց ներկայությունը հրամանատարական կետում արգելված է…

Մեղադրանք է ներկայացվելու

Զինված ուժերի ոչնչացման ժամանակագրությանը՝ Փաշինյանի «ելակային» հռետորաբանությունից մինչև 24 մլն դրամի մասին օրինագիծ, կարելի է հետևել ամենայն մանրամասնությամբ, ներառյալ դեռևս նախկին իշխանության օրոք հաստատված սպառազինությունների գնման ծրագրի չեղարկումը և յոթ փականի տակ պահվող այն գաղտնիքը, թե օգտագործվել են արդյոք «Իսկանդերները» 44-օրյա պատերազմի ժամանակ, թե չեն օգտագործվել:

Հիշեցնեմ, որ Փաշինյանի այն խոսքերին, թե «Իսկանդերների» արկերը «պայթել են ընդամենը 10%-ով», Ռուսաստանից արձագանքեցին հավաստմամբ, որ այդ համակարգերը 44-օրյա պատերազմի ընթացքում չեն օգտագործվել, իսկ Ադրբեջանը ավար վերցրած սպառազինության ցուցահանդեսում ներկայացրել է մետաղի ինչ-որ կտորտանք՝ ցուցանակով, որտեղ գրված էր, թե դրանք «Իսկանդեր» կայանքի արկի բեկորներ են։

Մինչև 2021թ. փետրվարի վերջին Փաշինյանի հրաժարականի պահանջով Գլխավոր շտաբի 40 գեներալների ստորագրությամբ հայտարարությունը՝ բանակի դեմ գրոհն ընթանում էր սքողված ռեժիմով: Էրդողանի այն հայտնի հայտարարությունից հետո, թե Անկարան մտահոգված է Հայաստանում ռազմական հեղաշրջման սպառնալիքով (Վաշինգտոնից, ի դեպ, հայտարարեցին, որ ռազմական հեղաշրջման ոչ մի սպառնալիք չկա), Փաշինյանը ասես կապը կտրեց։ Ամիսներ շարունակ թափուր էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին հեռացրեցին պաշտոնից Ստեփանակերտ այցելելու համար, իսկ 2021թ. նոյեմբերի 16-ի դիրքային մարտերից հետո ռեժիմը «դադարեց նկատել» ինքնիշխան Հայաստանի տարածքի սողացող բռնազավթումը, որը սկսվել էր անցած տարվա մայիսի 12-ին։

Ադրբեջանցիները Սյունիք մտան հաշված օրեր անց այն բանից հետո, երբ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, խորհրդարանի ամբիոնից ստեց, թե սահմանամերձ շրջաններում ընթանում է ռազմական դիրքերի կառուցում և կահավորում: Այն բանից հետո, երբ զավթիչները ներխուժեցին Սև լճի շրջան, պարզվեց, որ ոչ մի շինարարություն չկա, փոխարենը ռեժիմի պարագլուխը երկար ժամանակ չէր արձագանքում ԶԼՄ-ների այն հրապարակումներին, որ գրավյալ տարածքներում ադրբեջանցիները ակտիվ շինարարական աշխատանքներ են տանում, դիրքեր կահավորում, ճանապարհներ կառուցում ռազմական տեխնիկա բերելու համար:

Ավելին, հրապարակումների հեղինակներին ու փորձագետներին «վերևից» քամահրանքով պատասխանում էին, թե ադրբեջանական դիրքերում ծանր զինտեխնիկա չկա։ Ամեն ինչ ակներև դարձրեցին նոյեմբերի 16-ի մեկօրյա մարտերը, երբ ադրբեջանցիները ծանր զինտեխնիկա օգտագործեցին հայկական ստորաբաժանումների դեմ։

Ի պատասխան Ալիևի այն հրահանգի, թե Ղարաբաղը չպետք է ունենա պաշտպանության բանակ, Փաշինյանի անմիջական հրամանով ձերբակալվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Այնուհետ մեղադրանք ներկայացվեց հրամանատարի պաշտոնում Արզումանյանի նախորդին՝ Ջալալ Հարությունյանին։ Խոսքը Հադրութ տեղափոխված, այնուհետև զոհված ու անհայտ կորած 72 զինծառայողների մասին է։ ՊՆ-ում կադրային իրավիճակի և քաղաքական գործընթացներում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անմիջական մասնակցության մասին հրապարակումները միայն լրացրեցին ԶՈՒ-ի համատարած և նպատաուղղված փլուզման պատկերը։ Փաշինյանին, Ալիևին և Էրդողանին հայկական զինուժը պետք չէ։

Կապիտուլյանտը փորձում է գեներալների վրա բարդել 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղքը, որպեսզի ազատվի 5 հազար զինվորականների մահվան համար մեղադրանքներից: 2018-ին նա փորձում էր բանակի վրա բարդել 10 քաղաքացիների մահը 2008-ի մարտի 1-ին։ Այսօր գեներալներից փորձում են ցուցմունքներ կորզել միմյանց դեմ։ 2018-ին գեներալներ Խաչատուրովից ու Գրիգորյանից ջանում էին ցուցմունքներ կորզել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ձեռագիրը նույնն է…

Նախկին ղեկավարների օրոք հայկական բանակը համարվում էր ամենամարտունակը տարածաշրջանում։ Իր բանակի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանային կայունության աղբյուրի հեղինակություն էր վայելում։ Արտաքին ուժերի թելադրանքով Հայոց բանակի նպատակաուղղված ոչնչացման տարեգրությունը պետական և ազգային շահերի դավաճանության մեղադրանքների գլխավոր կետն է։ Այդ մեղադրանքները շատ շուտով կներկայացվեն ռեժիմի պարագլխին։ Հայոց պետականության կործանումը մտել է բացահայտ փուլ…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СОТНИ тыс. ГОЛОСОВ ЗА ОДОБРЕННЫЙ АЛИЕВЫМ И ЭРДОГАНОМ ПРОЕКТ – ЭТО ИЗ ОБЛАСТИ НЕНАУЧНОЙ ФАНТАСТИКИ
    2025-07-04 09:19

    7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!

  • АГОНИЯ И АГЕНТЫ
    2025-07-04 09:11

    5 июля Пашинян подведет итоги объявленной 28 июня 5-дневки (с 1 по 5 июля) без ругани, "в рамках общественного консенсуса и дискуссии". Он наложил вето на свой привычный лексикон, однако даже в этом случае приглашение к общественному диалогу в его устах выглядит до смешного нелепо. Репертуар Пашиняна – битье об стены, укладывание лицом на асфальт, вытаскивание за галстуки с руководящих кресел, удары молотком по головам политических противников. Из свежих примеров – озвученная с трибуны парламента угроза бросить в тюрьму руководителя и секретаря фракции "Айастан" Сейрана Оганяна и Арцвика Минасяна. Теперь поговаривают о том, что генпрокурор Анна Вардапетян придет в парламент и за депутатом Артуром Саркисяном…

  • "НАВСЕГДА ЗАСТАВЛЮ ЗАМОЛЧАТЬ!"
    2025-07-03 09:32

    "Ты увидишь вмешательство, проходимец!", "Навсегда заставлю замолчать!". Эти записи Пашинян сделал в ответ на следующее заявление крупного российского предпринимателя Самвела Карапетяна: "Маленькая группа, забыв армянскую историю, тысячелетнюю историю армянской церкви, набросилась на церковь и на народ. Я всегда был рядом с армянской церковью и армянским народом. Если политическим деятелям не удастся, то мы своим способом вмешаемся в поход властей против церкви". За эти слова Карапетян, по личному указу Пашиняна, помещен под 2-месячный арест. А теперь обратимся к фактам, которые помогут проследить динамику политических репрессий в виде наступления режима на свободу слова за истекшие годы.

  • ПУТЕВОДИТЕЛЬ ПОЛИТИЧЕСКИХ РЕПРЕССИЙ, ПРОДОЛЖЕНИЕ 1-4 ИЮЛЯ
    2025-06-30 09:17

    Нынешний этап политических репрессий, включая аресты, "Голос" предсказал еще на исходе зимы с указанием главных мишеней главаря правящей верхушки. Поводом для арестов стал "план государственного переворота". При детальном ознакомлении на языке подлинника не покидает ощущение, что текст написан впопыхах на коленке, и это сочинение на уровне начальных классов средней школы Пашинян пытается выдать за сенсационное "разоблачение" и "предотвращение" попытки повторить теракт 27 октября 1999 г.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ