Օրենքով պարտադիր է դառնալու աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը
«Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծով աղբավայրերի մոնիթորինգի իրականացման պահանջ է սահմանվում՝ ՀՀ-ում շրջակա միջավայրի վրա շահագործվող աղբավայրերի վնասակար ազդեցությունը կանխելու համար։ Այս նպատակով կից օրենսդրական փոփոխությամբ վարչական պատասխանատվության միջոց է սահմանվում՝ աղբավայրի տարածքում մոնիթորինգ չիրականացնելու համար։
«Դա կապահովի մոնիթորինգի պատշաճ իրականացումը, բնապահպանական որոշ խնդիրների լուծումը։ Մոնիթորինգի կարգը կընդունի կառավարությունը։ Աղբավայրերը շահագործողները, որոնք հիմնականում համայնքային ենթակայության հիմնարկներն են, հնարավորություն կունենան 2023թ․-ի ընթացքում նախապատրաստվելու աղբավայրերի մոնիթորինգի համար անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական միջոցներով։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2024թ․ հունվարի մեկից»,-ԱԺ լիագումար նստաշրջանում այսօր զեկուցելով նախագիծը՝ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Թափոնների հեռացման վայրերը շահագործողներ են համարվում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք պատասխանատու են թափոնների հեռացման վայրերում թափոնների ոչնչացման, վնասազերծման կամ տեղադրման (այդ թվում՝ թաղման) համար։ Օրենսդրական փոփոխությունը սահմանում է նաև, որ թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգը հողի, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների պարբերական հավաքագրումն է՝ ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով։
Արա Ֆիդանյանը տեղեկացրեց նաև, որ չսահմանված տեղերում աղբ թափելու համար պատասխանատվության միջոց կիրառելու իրավասությունը վերապահվում է նաև ոստիկանությանը, իսկ վարչական իրավախախտման սուբյեկտներ են հանդիսանալու ֆիզիկական անձինք։
Aravot.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.