Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԵՐՔՄԱՆԸ, ԹԵ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ, ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՎԱԽԵՑԵԼ ԵՆ ԱԺ-Ի ՄՈՏ ՀԱՎԱՔՎՈՂ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, թե չի հավատում իշխանությունների հերքմանը, թե որևէ փաստաթուղթ չեն ստորագրել Ադրբեջանի հետ։
«Ես չեմ հավատում նիկոլենց հերքմանը, թե ոչ մի բան չեն ստորագրել ու չեն էլ պատրաստվում ստորագրել, բայց վստահ եմ, որ վախեցել են ԱԺ-ի մոտ իրենց համար շատ անսպասելի ինքնաբուխ հավաքվող հազարավոր մարդկանցից»,– գրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասել էր, թե իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որը խաղաղություն կերաշխավորի։
Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։
«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,– գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.
-
2025-05-19 19:42
Вице-президент США Джей Ди Вэнс сказал, что переговоры об окончании войны в Украине «слегка» зашли в тупик, и американские власти осознают это, передает Reuters.
-
2025-05-19 19:24
В интервью Alpha News защитник прав человека Арцаха Гегам Степанян коснулся международных юридических процессов, связанных с отчуждением имущества, квартир и домов в оккупированных населенных пунктах Республики Арцах азербайджанскими властями.
-
2025-05-19 18:02
Великобритания и Европейский союз достигли соглашения по сделке, которая будет регулировать их торговые отношения с учетом выхода Великобритании из состава ЕС в 2020 году.