Последние новости

Չինաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնել

Չինաստանը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ՝ ռազմավարական համագործակցության հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին չին-թուրքական հարաբերությունները պահպանում են աճի դինամիկան՝ մշտական ​​առաջընթացով»,- ասել է նա։ Փաստերը ցույց են տվել, որ Չինաստանի և Թուրքիայի միջև ամուր հարաբերությունները ծառայում են երկու երկրների երկարաժամկետ շահերին և կարևոր են համերաշխության և համագործակցության խորացման համար։ «Ներկայումս միջազգային հանրությունը բազմաթիվ հնարավորությունների, ինչպես նաև՝ մարտահրավերների է բախվում։ Չինաստանը և Թուրքիան, որպես խոշոր զարգացող և ձևավորվող շուկայի երկրներ, բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն իրենց իրավունքների և շահերի պաշտպանության, զարգացման և վերածննդի ձգտման և միջազգային արդարության պահպանման գործում: Չինաստանը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ՝ ռազմավարական համագործակցության հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասել է Չինաստանի ղեկավարը։

Սի Ծինպինն ընդգծել է, որ երկու կողմերը պետք է ամրապնդեն քաղաքական փոխվստահությունը, անկեղծորեն հարգեն միմյանց հիմնական շահերը և ամրապնդեն չին-թուրքական ռազմավարական համագործակցության քաղաքական հիմքերը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ