Последние новости

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՐՑԱՑՐՈՒՅՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Օգտակար չենք համարում նախագահների հանդիպման ընթացքում եղած ընթացիկ քննարկումների մասնակի հանրայնացումը։

Երեք նախագահների մոտեցումների և գնահատականների միջև առկա տարբերությունները հայտնի և կանխատեսելի էին նաև մինչև հանդիպում, բայց դա չի խանգարել գործընթացի մեկնարկին։

Երկրի օրհասական վիճակը թելադրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի առավել արդյունավետ կոնսենսուսային տարբերակի որոնում։

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող, քանզի ի թիվս այլ հանգամանքների, իր հաղորդած տեղեկության հավաստիությունը կասկածի տակ դրեց անգամ հենց ինքը՝ առաջին նախագահը։

Հայ ժողովրդի մոտ Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձևավորված սպասումներն ու ակնկալիքները որևէ կոշտ անձնական դիրքորոշման կամ անզուսպ ամբիցիայի պատճառով հօդս ցնդեցնելը թե ընթացիկ իրավիճակից ելնելով, թե պատմական տեսանկյունից լինելու է աններելի քայլ։

P.S. Ի դեպ, Ճապոնիայի մասին։ Ճապոնիան 1945 թվականին ստորագրել է կապիտուլյացիոն ակտը, սակայն առ այսօր, 77 տարի անց խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ չի ստորագրել և չի հրաժարվել Հարավային Կուրիլներից։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ