Մոնպելիեի Փաստաբանների միությունը հանդես է եկել հայտարարությամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ
Մոնպելիեի Փաստաբանների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացվող ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է.
«Իրավիճակը Հայաստանում օր օրի վատթարանում է:
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ՝ խախտելով նրա տարածքային ամբողջականությունը։
Մոնպելիեի փաստաբանների միությունը խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի կողմից 1923 թվականից ի վեր ճանաչված սահմանները փոփոխելու այս փորձերից: Այս հարձակումները միջազգային իրավունքի խախտում են:
Մոնպելիեի փաստաբանների միությունը՝ լինելով հայ ժողովրդի կողքին և Հայաստանի փաստաբանների պալատի հետ կապված լինելով համագործակցության պայմանագրով, հաստատում է իր լիակատար համերաշխությունը հայ ժողովրդի, նրա փաստաբանների, նրա դատավորների և ողջ իրավաբանական համայնքի հետ, ովքեր աշխատում են այս երկրում արդարադատության հաստատման համար: Մի երկիր, որը մշտապես ցեղասպանությունների և ագրեսիաների զոհ է դառնում:
Մոնպելիեի փաստաբանների միությունն իր վրդովմունքն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.