Մոսկվան ուշադրության կենտրոնում է պահում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը
Մոսկվան ուշադրության կենտրոնում է պահում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Բնականաբար, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը։ Հուսով եմ, որ մենք կօգտվենք այսօրվա հնարավորությունից և կքննարկենք բոլոր հարցերը»,-ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկը։ «Ապրանքաշրջանառությունն աճում է։ Անցած տարի այն աճել է մոտ 14 տոկոսով։ Այս տարի այն աճել է ևս յոթ տոկոսով։ Մեր տնտեսական օպերատորները 4,5 մլրդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ»,-ասել է Պուտինը։
Իր հերթին, Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն պատրաստ է «երկարաժամկետ խաղաղության»։ «Մենք հավատարիմ ենք երկարաժամկետ խաղաղությանը և կարծում ենք, որ առաջարկել ենք բավական կառուցողական թեզեր, որպեսզի վերջապես խաղաղություն ձեռք բերվի»,-հավելել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.