«ԱՂԲՅՈՒՐԸ» ԼՌԵՑ
Հոկտեմբերի սկզբին հայ հասարակության շրջանում մեծ արձագանք հարուցած «հավաստի աղբյուրը» լռեց նույնքան անսպասելիորեն, որքան հայտնվել էր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Փաշինյանի «Հայկական ժամանակ» ընտանեկան թերթը փոքրիկ հոդված հրապարակեց՝ «Ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերնագրով։ Հրապարակման մեջ ադրբեջանական ցանկությունները ներկայացված էին հինգ կետերով, որոնց մասին պաշտոնական Բաքուն բազմիցս հրապարակավ արտահայտվել է։ Այստեղ առանց «հավաստի աղբյուրի» էլ ամեն ինչ ծայրաստիճան պարզ է։ Թերևս, շատ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց հոդվածիկի վերջին նախադասությունը. «Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն»:
Եվ ահա բառացիորեն հաջորդ օրը հայ հասարակությունն իմացավ, թե ինչ է ուզում Ռուսաստանը «հավաստի աղբյուրի» վարկածով։ Մասնավորապես, պարզվեց, թե իբր՝ «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։ Հրապարակման մեջ մի շարք կշտամբանքներ հնչեցին Մոսկվայի հասցեին։ Թեպետ, այդ «արտաթորվածքի» բովանդակության վրա կանգ չենք առնի։ Նշենք միայն, որ ՌԴ նախագահի մամլո քարտուղարը մեկնաբանեց «հավաստի աղբյուրի» վարկածները շատ հակիրճ, անվանելով դրանք անհեթեթություն։
Մինչդեռ անցել է արդեն 10 օր, սակայն «հավաստի աղբյուրն» այդպես էլ չի կատարել խոստումը, չի պատմել հանրությանն այն մասին, թե ինչ են ուզում ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն։ Համաձայնեք, այն պայմաններում, երբ Թեհրանը տարբեր ներկայացուցիչների շուրթերով գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է այն մասին, որ չի հանդուրժի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխում, որ կտրականապես դեմ է արտատարածաշրջանային դերակատարների մասնակցությանը խնդիրների լուծման գործին, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ է մտածում Իրանի դիրքորոշման մասին մեր «հավաստի աղբյուրը»։
Ավելի հետաքրքիր է նրա (հավաստի աղբյուրի) տեսակետը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերի աննախադեպ ակտիվացման իրական դրդապատճառների վերաբերյալ։ Ահա, օրինակ, այսօր առավել քան արդիական հարցը. ի՞նչ է ուզում ԵՄ-ն՝ իր դիտորդական առաքելությունն ուղարկելով հայ-ադրբեջանական սահման։ Կամ ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը, համառորեն առաջ մղելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման գաղափարը՝ Արցախի ճանաչումով Ադրբեջանի կազմում։ Այդուհանդերձ նշյալ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ «Հայկական ժամանակը» լռում է՝ դրժելով իր իսկ խոստումը։
Ի դեպ, այն, որ թերթի «աղբյուրը» սահմանափակվեց միայն Բաքվի և Մոսկվայի ցանկությունների «բացահայտմամբ», և թե ինչու դա արեց, առանձին հարց է։ Ավելի կարևոր է մեկ այլ բան. մենք այդպես էլ չլսեցինք, չիմացանք, թե ինչ է ուզում ստեղծված իրավիճակում Երևանը։ Նկատեք, բոլորը, ըստ այդ հրապարակումների, ինչ-որ բան ուզում են։ Բոլորը՝ Բաքուն, Մոսկվան, Թեհրանը, Վաշինգտոնն ու Բրյուսելը, իրենց շահերն ու հավակնություններն ունեն մեր տարածաշրջանում։ Իսկ որո՞նք են Հայաստանի կողմից առաջ մղվող շահերը։ Դրանք պարզապես չկան։ Դժվար թե կարելի է այդպիսին համարել միայն հայ ռազմագերիների վերադարձը, նրանց նկատմամբ ադրբեջանցիների վայրագությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից, ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Այո, սրանք անհապաղ լուծումներ պահանջող հարցեր են։ Բայց դրանք բնավ Հայաստանի շահերն ու ռազմավարական ցանկությունները չեն։ Այդպիսիք, այդ ցանկությունները, ընդհանրապես չկան։ Դրանք առհասարակ ձևակերպված չեն գործող իշխանության կողմից։ Եվ այդ պարզ պատճառով մերօրյա Հայաստանը, փաստորեն, զբաղված է ուրիշների ցանկությունների բավարարմամբ կամ չբավարարմամբ։ Քանզի իրենը չունի... «Հավաստի աղբյուրի» անձնական շահերն ու ցանկությունները, ինչպես ասում են, հաշվի մեջ չեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 09:46
В настоящее время осуществляется постепенный процесс нормализации отношений Турции с Арменией. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, отвечая на вопросы журналистов на борту самолета по возвращении из Азербайджана, передает Анадолу. "По достижении мира и нормализации мы увидим, что наши страны выиграют от этого",- заявил политик. Эрдоган добавил, что Турция ожидает от Ирана поддержки шагов относительно так называемого Зангезурского коридора, которые, по его словам, послужат миру, стабильности и развитию в регионе.
-
2025-05-30 10:34
По данным системы «Аргус-Фито», с начала 2025 года по 7 мая увеличился импорт в Россию молодого продовольственного картофеля, передает NEWS.am. Ввоз свежего картофеля вырос в 3,5 раза по сравнению с аналогичным периодом прошлого года – с 124,8 до 432,2 тысячи тонн, передает Россельхознадзор. За указанный период импортировано 5,1 тыс. тонн картофеля из Армении. При этом за тот же период 2024 года (с начала 2024 года по май прошлого года) импорт из Армении составил всего 490 тонн. Это говорит о том, что Армения увеличила поставки картошки в Россию более чем в 10 раз.
-
2025-05-29 09:51
Армянская экономика медленно, но верно продолжает идти ко дну. Когда и как это дно она нащупает, сказать сложно. Но факт в том, что после пары лет относительного позитива, связанного с эффектом от российско-украинского военного конфликта, антироссийскими экономическими санкциями со стороны коллективного Запада, ставшими своеобразным спасательным кругом для армянской экономики, теперь ей не на чем держаться на плаву.
-
2025-05-27 10:09
Министр экономики Армении Геворг Папоян сообщил журналистам после заседания правительства, что в настоящее время разрабатываются программы поддержки коньячных предприятий. Об этом сообщает «Арменпресс». Он отметил, что цель – обеспечить бесперебойный сбор винограда в сентябре-октябре. «Мы поддержим все компании, вовлеченные в процесс заготовки и экспорта, при условии, что будет обеспечен качественный и стабильный сбор винограда», – подчеркнул министр. Касаясь проблем с экспортом армянского коньяка и других алкогольных напитков в Россию через территорию Грузии, Папоян сообщил, что вскоре проведет встречу с производителями. Одна публичная встреча с ними уже состоялась. «У нас есть предварительные итоги обсуждений с грузинской стороной. Мы продолжим диалог с производителями. Правительство не оставило и не оставит без внимания наших виноградарей, фермеров, производителей коньячного спирта и экспортеров готовой продукции – мы предусмотрим целевые механизмы поддержки», – заверил он.