Последние новости

ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության 6-րդ տրանշը

ԵՄ խորհուրդը, որը բաղկացած է դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարներից, հաստատել է Ուկրաինային 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության նոր տրանշը: Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի կայքը։

«Եվրամիության անդամ երկրների կողմից հավելյալ 500 միլիոն եվրո ներգրավումը հանդիսանում է Ուկրաինայի զինված ուժերին մեր անսասան աջակցության ևս մեկ ապացույց», - ասել է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նշված միջոցներից 490 մլն եվրոն կուղղվի ռազմական տեխնիկայի, իսկ 10 մլն եվրոն՝ սարքավորումների և մատակարարման համար:

Նշվում է, որ հաշվի առնելով նոր տրանշը, ԵՄ կողմից Ուկրաինային տրամադրվող ընդհանուր օգնությունը կհասնի 3,1 մլրդ եվրոյի:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ