Последние новости

Պապոյան. Էրիկ Ալեքսանյանն ապօրինի կալանավորվեց իր դատավարական իրավունքն իրացնելու համար

Այսօր կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը գրում է.

«Էրիկ Ալեքսանյանն ապօրինի կալանավորվեց իր դատավարական իրավունքն իրացնելու՝ միջնորդություն ներկայացնելու համար։

Հատկանշականն այն է, որ որոշումը հրապարակվելու էր ժամը 17:00-ին։ Ժամը 16:50 Դատարանի բակ մտավ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան, ինչից հետո արդեն մեր համար պարզ էր դատարանի որոշումը, իսկ որոշման հրապարակումից 2-3 րոպե անց դատական նիստերի դահլիճ մտան ուղեկցող գումարտակի ծառայողները։

Կարծում եմ մեկնաբանելն ավելորդ է...»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ