Последние новости

ՇԱՆՏԱԺ

Կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրման 2-րդ տարելիցը քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանը կդիմավորի բանտախցում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը նա մասնակցել է Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում այդ խայտառակ փաստաթղթի ստորագրման դեմ բողոքի ակցիաներին։ Կառավարության շենքում, խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում և այլուր իրականացված ակցիաների ցանկում նշվում է նաև ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի խմբագրություն ներխուժելու փորձը։ Ընդ որում Վարդանյանին կալանավորել են միայն 5 ամիս առաջ՝ ընդդիմադիր ակտիվ գործունեության համար, իսկ ռադիոկայանի խմբագրություն ներխուժումն օգտագործվել է միայն որպես պատրվակ՝ «Դիմադրություն» շարժման ակտիվիստին չեզոքացնելու համար։

Ի դեպ, հիշեցնեմ, որ իրավապահ մարմինները չեն ձերբակալել «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամներին՝ 2019-ին «Հայելի» ակումբի խմբագրություն ներխուժելու և դրա խմբագիր Անժելա Թովմասյանին ուղղված հրապարակային սպառնալիքների համար: Ասենք, իրեն՝ Փաշինյանին էլ ոչ ոք չկալանավորեց այն բանի համար, որ 2018-ին նա գրոհել է Ռադիոյի տան և մի քանի բուհերի դռները։

Հընթացս հիշեցնեմ, որ ոստիկանությունը առ այսօր պատասխանատվության չի ենթարկել խորհրդարանի շենքում ընդդիմադիր պատգամավորների օգնականների և իշխող կուսակցության ներկայացուցիչների միջև սկանդալային ծեծկռտուքը հրահրողներին։ ԶԼՄ-ների հրապարակած տեղեկատվությունից հետևում էր, որ հրահրողները իշխող ուժի ներկայացուցիչներն էին, որոնք այդպես էլ մնացին անպատիժ։

5 ամիս կալանքի տակ պահելը բացահայտ չափազանցություն է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ խոսքը 2 տարվա վաղեմության արարքի մասին է, որը դժվարությամբ է ձգում նույնիսկ մանր խուլիգանության մասին հոդվածի։ Ակնհայտ է, որ Վարդանյանի կալանավորումը քաղաքական հալածանք է։ Վերջերս լրատվամիջոցները Վարդանյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգած դատավորի գործողությունները բացատրեցին ճնշումներով, որոնք բացահայտ շանտաժ են հիշեցնում։

Բանն այն է, որ Երևանի ընդհանուր ատյանի դատարանի («Կենտրոն» տարածքային միավոր) դատավոր Կարեն Ֆարխոյանը Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի եղբայրն է, որն անցնում էր Քաղաքաշինության կոմիտեի նախկին պետ Վահագն Վերմիշյանից կաշառք ստանալու գործով՝ որպես մեղադրյալ։ Այդ կարգավիճակով էլ նա կալանավորվել էր։ Որոշ ժամանակ անց նրան ազատ արձակեցին գրավի դիմաց, սակայն մեղադրանքը չեն հանել։ Այս հանգամանքը, ըստ ընդդիմության և ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների, ռեժիմի ղեկավարի կողմից օգտագործվում է որպես դատավորի վրա ճնշում գործադրելու միջոց, որը գիտի, որ Վարդանյանին ազատ արձակելը կարող է հանգեցնել իր եղբոր վերակալանավորմանը։

Օգոստոսին դատավոր Ֆարխոյանը մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Աննա Գրիգորյանի, Աշոտ Սիմոնյանի և Թադևոս Ավետիսյանի անձնական միջնորդությունները։ Մերժվեց նաև փաստաբան Բենիկ Գալստյանի միջնորդությունը՝ 3 մլն 100 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Փոխարենը դատարանում շոշափվում էր մեղադրող կողմի հնչեցրած ենթադրյալ գրավի գումարի չափը. 60 մլն: Այդ առաջարկը սահմանակից էր բացահայտ ծաղրի, քանզի դատախազին հայտնի էր, որ մեղադրյալի ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում: Վարդանյանն ինքը անվանեց այդ առաջարկն անիրատեսական և հայտարարեց, որ չի ցանկանում աճուրդի հանել իր ազատությունը…

Արդյունքում Վարդանյանը մնում է կալանքի տակ, թեև ռադիոկայանի աշխատանքին միջամտելու փորձի փաստը չի ենթադրում խափանման այդպիսի միջոց։ Հիշեցնեմ, որ ոչ վաղ անցյալում դատարանը ազատ արձակեց հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանին, որին մեղադրում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ պետական դրոշը կառավարության շենքի հատակից պոկելու և գլխավերևում բարձրացնելու համար։

Նախորդ հրապարակումներում մենք հանգամանորեն պատմել ենք կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրմանը հաջորդած անկարգությունների փաստերով մեղադրվող բազմաթիվ անձանց մասին, սակայն մինչ օրս իշխանությունը ոչ մի բառ չի ասել այն երիտասարդի մահվան պատճառների մասին, որը ակցիայի մասնակիցների կողմից խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճը գրավելու ընթացքում նստել է խոսնակի աթոռին։ Այդ պահն արձանագրված է տեսանյութում։

Մի քանի օր անց այդ երիտասարդի մարմինը գտան մայրաքաղաքի կամուրջներից մեկի տակ։ Հիշեցնեմ, որ խորհրդարան ներխուժած մարդիկ դաժան ծեծի են ենթարկել Արարատ Միրզոյանին (այժմ՝ արտաքին գործերի նախարար)։ Շատերը մինչ օրս վստահ են, որ երիտասարդի մահը ռեժիմի վրեժն էր խոսնակին ծեծելու համար…

Եվ էլի մի բան. օրերս դատավճիռ կայացվեց 2020թ.նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զանգվածային բողոքի ակցիաների երկու մասնակիցների նկատմամբ: Անրի Սեդոյանին մեղադրեցին այն բանում, որ նա Կարեն Մարությանի հետ նախնական պայմանավորվածությամբ ապօրինի ներխուժում է գործել կառավարության թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ, որտեղ նրանք հափշտակել են ուրիշի ունեցվածքը: Սեդոյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, իսկ Մարությանը՝ 6,5։ Բոլոր հրապարակումներում մենք խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է տարանջատել քաղաքական ակցիայի մասնակիցներին այն մարդկանցից, որոնք միացել են նրանց՝ հակաիրավական գործողություններ կատարելու համար։ Վարդանյանը նման բան չի արել, նրա կալանավորումը քաղաքական դրդապատճառներով հետապնդումների հետևանք է, որոնց ենթարկվում են ՀՅԴ բազմաթիվ ներկայացուցիչներ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЧЕМУ ПАШИНЯН СМЕНИЛ ГНЕВ НА МИЛОСТЬ?
    2025-06-16 09:32

    Самым громким скандалом прошлого лета, как известно, стало посещение Пашиняном территориального подразделения ГД в Капане. Главарь правящей верхушки выслушал претензии рядовых партийцев относительно поведения местных руководителей ГД и устроил скандальную разборку. Сведения о ней за считанные часы достигли столицы. Гнев Пашиняна был направлен против руководителя ячейки Нарека Давтяна. Пашинян настоял на том, чтобы Давтян покинул руководящую партийную должность, он хотел, чтобы Давтяна исключили из партии, однако за него вступился марзпет Сюника Роберт Гукасян.

  • 10 "ПАШИНЯТ" ИЗ ТОТАЛИТАРНЫХ СЕКТ И ЛГБТ-СООБЩЕСТВА…
    2025-06-16 09:07

    На днях во дворе во дворе церкви "Сурб Григор Лусаворич" в Ереване уже появились первые провокаторы. Судя по всему, Пашинян отдал негласный приказ провоцировать стычки со священниками, но обо всем по порядку. Один из верных соратников Пашиняна Бабкен Тунян как-то объявил с трибуны парламента, что его сосед Погос не вправе решать вопрос наличия или сворачивания АЭС. Спешу сообщить, что мой сосед Погос уже написал письмо Пашиняну, предложив свою кандидатуру в состав группы, которая призвана координировать действия по отлучению от сана Католикоса Всех Армян и организации новых выборов. На днях Пашинян объявил: "Армянская Апостольская Святая Церковь будет возвращена Иисусу Христу и армянскому народу!". Процесс пошел. Церковь народу будут возвращать члены тоталитарных сект и ЛГБТ-сообщества!

  • МАРЗПЕТ АРМАВИРА ПОДТВЕРДИЛ…
    2025-06-13 10:13

    Как уже сообщалось, власть прибегла к укрупнению общины Вагаршапат с видом на досрочные выборы совета, которые состоятся 16 ноября. Прогнозы о том, что укрупнение Вагаршапата за счет общины Хой носит сугубо политический характер, косвенно подтвердил на днях сам марзпет Армавира Аргишти Мехакян.

  • В ОБЪЯТИЯХ ФРАНЦИИ БЕЗ ЛИШНИХ ВОПРОСОВ
    2025-06-12 09:08

    Похоже, сильно ошиблись политологи, которые утверждали, что после завершения войны на Украине, по итогам нового передела мира, Россия восстановит свое влияние на Южном Кавказе. Война вступила в стадию переговоров, однако уже очевидно, что Западу нужны Армения, Грузия и Азербайджан. Причем без российского присутствия.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ