«Հայաստան» խմբակցություն․ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ ամբիոնում ցուցադրաբար պատռեց մամուլում տարածված անգլերեն այն տեքստը, որը լրատվամիջոցները ներկայացնում են որպես խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակ։
«Արդեն երկու շաբաթ է մամուլում շրջում է մի անգլերեն փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում, որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիևը։ Մի քանի կետանոց այս փաստաթղթի մասին իշխանությունները որևէ բան չեն խոսել, չեն հերքել, որ արձանագրվում է` Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից` ինքնորոշման իրավունքի մեր երեսնամյա պայքարից»,– ասաց Մանուկյանը` մեջբերելով փաստաթղթից մի հատված, որում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանը կներկայացնի այն անձնավորությանը, որը կաշխատի «ԼՂ–ի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ` քննարկումներ անցկացնելու ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։ Մանուկյանն ընդգծեց, որ ըստ արևմտյան ծրագրի` արցախցին էթնիկ փոքրամասնություն է։
Մամուլում տարածված այս փաստաթուղթը, նրա մեկնաբանմամբ, մինչև տարեվերջ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրն է, որն ավելի մեծ զիջումներ է պարունակում, քան 2020թ–ի նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը։
Ըստ նրա` խաղաղության պայմանագիրը կրկնակի կապիտուլյացիա է նշանակում։ Ուստի ՀՀ այսօրվա իշխանությունն իրավունք չունի մեկ ստորագրությամբ որոշելու Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։
«Դե եկեք, Արցախն ուրացող այս և նմանատիպ այլ փաստաթղթերը մերժենք»,– ասաց Մանուկյանը` պատռելով իր հետ բերած փաստաթղթի օրինակը։
Նշենք, որ ընդդիմությունն այսօր երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ մասնակցում է ԱԺ նիստի հայտարարությունների ժամին։
Ընդ որում, հայտարարության համար հերթագրված 11 պատգամավորներից 9-ը ընդդիմադիրներ են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.