Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի հետ արժանապատիվ ու փոխվստահելի դաշնակցություն զարգացնելու ուղին այլընտրանք չունի։
«Հայաստան՞, թե՞ «էրմենիստան»,սա է խնդիրը։
Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը, որն ունի, անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։
Պատմությունը կրկնվում է։
Ինչպես և 100 տարի առաջ, այսօր էլ մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել ։
100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արևմուտքի վրա՝ չգիտակցելով,որ տարածաշրջանում երկու բանակ կա ՝ ռուսական և թուրքական։
Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ «կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։
Մեկ դար առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, նվաճեց տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։
Նույնը կրկնվում է այսօր։
Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։
Իսկ վերջին երկու ամսվա ընթացքում իրականացրեց բացահայտ հակառուսական քարոզչություն։
Դրանից օգտվեցին թուրքերն ու ադրբեջանցիները. առաջինը օկուպացրեց Արցախի 75 տոկոսն ու ՀՀ տարածքի 127 քառ.կմ տարածքը և ուղիղ սպառնալիք է արդեն ՀՀ-ի համար, իսկ երկրորդը մտավ մեր տարածաշրջան ու ստիպում է կապիտուլյանտներից «խաղաղության հաշտություն» կնքել՝ իր բոլոր աղետալի հետևանքներով։
Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։
Կամ այս իշխանությունները պետք է հեռանան, և ազգային իշխանությունը Ռուսաստանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում, կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային և ՆԱՏՕ-ին։
Պատրանք է , թե Արևմուտքը կգա, մեզ «կփրկի»։
Կարծում եմ՝ ինչպես և Վրաստանի դեպքում, Արևմուտքը Հայաստանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։
Ես ընտրում եմ առանց թուրքերի տակ «կզելու», Արցախն Ադրբեջանին չհանձնելու և ՌԴ-ի հետ արժանապատիվ ու փոխվստահելի դաշնակցությունը զարգացնելու ուղին,իսկ դու՞ք»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 14:19
Сторонники «Священной борьбы» Артур Демирчян, Лусине Григорян и Овнатан Демирчян, проводившие мирную акцию протеста, подгвергнуты приводу.
-
2025-07-30 14:16
Глава азербайджанской диаспоры на Урале Шахин Шыхлински объявлен МВД России в розыск по уголовной статье, следует из базы ведомства.
-
2025-07-30 14:15
Генпрокуратура обратилась в Антикоррупционный суд с требованием признать недействительной продажу земель в селе Мхчян Араратской области членам семьи экс-премьера Овика Абрамяна.
-
2025-07-30 13:33
Для проверки достоверности слов Никола Пашиняна необходимо сначала представить запись радиопереговоров в автомобилях, которая была уничтожена. Об этом заявил Раффи АСЛАНЯН, адвокат потерпевшей стороны по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа Никола Пашиняна.