Սեյրան Օհանյան․ Ամենաընդունելին Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատն է
ԼՂ խնդրի լուծման ամենաընդունելի ֆորմատը ՀՀ խորհրդարանական ընդդիմության համար Հայաստան –Ռուսաստան–Ադրբեջան ֆորմատն է։ Այս մասին այսօր ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» հինգերորդ հանդիպմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«ՌԴ տեսակետը հույս է ստեղծում, որ Արցախի հարցի լուծմանը կարող ենք անդրադառնալ հետագայում»,– ասաց Օհանյանը` ի հակադրություն նշելով, որ վաշինգտոնյան կարգավորման տարբերակով Արցախի կարգավիճակի հարցը լուծվում է մեկընդմիշտ։
Այս տեսակետից «Հայաստան» դաշինքի համար ԱՄՆ առաջարկն անընդունելի է։
«Մեզ համար անընդունելի է վաշինգոնյան այդ փաստաթուղթը, որի մեջ, Ադբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, մեծ քար է նետվում Արցախի ճակատագրի վրա, և Արցախը հայտնվում է Ադրբեջանի կազմում։ Այստեղից էլ այն մեծ վտանգը, որ Արցախը կարող է հայաթափվել և զրկվել հազարամյակների իր պատմական տարածաշրջանում ապրելու իրավունքից»,– ասաց Օհանյանը։
Նախկին նախարարը մտավախություն ունի, որ, արևմտյան դիրքորոշմանը հետևելով` Հայաստանը կարող է հայտնվել գերտերությունների ուժային կենտրոնների կիզակետում։ Բացի այդ, Օհանյանը վստահ է, որ Արևմուտքը բացառապես դիտորդական առաքելություն է իրականացնելու և անվտանգության խնդիր չի լուծելու։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.